Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արքան ոսկին ու արծաթը քարի պես առատ դարձրեց Երուսաղեմում, իսկ մայրիները դաշտում աճող մոլաթզենիների չափ շատացրեց Հուդայի երկրում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Թագավորը արծաթն ու ոսկին Երուսաղեմում հասարակ քարերի պես դարձրեց, իսկ եղևնափայտն այնքան առատ, որքան դաշտում աճող մոլաթզենիները։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:15
10 Խաչաձեւ Հղումներ  

դաշտերի ձիթենիներինն ու վայրի թզենիներինը՝ Գեդեոնի որդի Բալդանան, ձեթի շտեմարաններինը՝ Հովասը։


քեզ կտամ իմաստնություն և իմացություն, ինչպես նաև հարստություն, գանձեր ու փառք, որպիսին քեզանից առաջ եղած ոչ մի թագավոր չի ունեցել, և ոչ էլ քեզանից հետո եկողներն են ունենալու»։


Արքան ոսկին ու արծաթը հասարակ քարի պես դարձրեց Երուսաղեմում, իսկ մայրի փայտը՝ դաշտի մոլաթզենիների չափ առատ։


Պղնձի փոխարեն ոսկի եմ բերելու քեզ, երկաթի փոխարեն արծաթ եմ բերելու քեզ, փայտի փոխարեն պղինձ եմ բերելու քեզ, քարի փոխարեն երկաթ եմ տալու քեզ, խաղաղություն եմ տալու քո իշխաններին, և քո վերակացուներին՝ արդարություն։


Աստված պիտի կործանի Սիոնի լեռան վրա հարձակվողներին և ցիրուցան պիտի անի Հուդայի երկրի թշնամիներին,


Պատասխան տվեց Ամովսը և ասաց Ամասիային. «Ես ո՛չ մարգարե էի, ո՛չ էլ մարգարեի որդի, այլ հովիվ էի և թութ էի քաղում.


Եվ առաջ վազելով՝ բարձրացավ ժանտաթզենու վրա, որպեսզի տեսնի նրան, որովհետև նա հենց այդտեղով էր անցնելու։


Ոչ էլ շատ կանայք պետք է ունենա, որպեսզի նրա սիրտը չգայթակղվի, ոչ էլ շատ արծաթ ու ոսկի կուտակի։