Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 60:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Պղնձի փոխարեն ոսկի եմ բերելու քեզ, երկաթի փոխարեն արծաթ եմ բերելու քեզ, փայտի փոխարեն պղինձ եմ բերելու քեզ, քարի փոխարեն երկաթ եմ տալու քեզ, խաղաղություն եմ տալու քո իշխաններին, և քո վերակացուներին՝ արդարություն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Պղնձի փոխարեն ոսկի պիտի բերեմ, երկաթի փոխարեն՝ արծաթ, փայտի փոխարեն՝ պղինձ, քարերի փոխարեն՝ երկաթ ու խաղաղությունը քո վերակացուն պիտի դարձնեմ և արդարությունը՝ քո գործավարները։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 60:17
15 Խաչաձեւ Հղումներ  

Աստված մեզ համար ավելի լավն էր նախատեսել, որպեսզի առանց մեզ դրանք չկատարվեն։


Եվ կլինի, որ այն օրը Տերը կպաշտպանի Երուսաղեմի բոլոր բնակիչներին. և կլինի, որ այն օրը տկարը կլինի Դավթի պես, և Դավթի տունը՝ Աստծու տան պես, Տիրոջ հրեշտակի պես՝ նրանց առաջ»։


Լուսնի լույսն արեգակի լույսի պես պիտի լինի, իսկ արեգակի լույսը յոթնապատիկ շատ պիտի լինի, պիտի դառնա յոթ օրվա լույսի չափ, այն օրը Տերը պիտի բուժի իր ժողովրդի կրած հարվածը, պիտի բուժի քո վերքերի ցավերը։


Քեզ վրա, ինչպես առաջ, դատավորներ պիտի կարգեմ ու խորհրդականներ, ինչպես նախկինում, և այն ժամանակ դու կկոչվես Քաղաք արդարության, քաղաքների մայր հավատարիմ Սիոն»։


Մենք Աստծու խոստման համաձայն սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում։


Դու պիտի ծծես հեթանոսների կաթը և ուտես թագավորների հարստությունը, պիտի իմանաս, որ ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ ազատում ու փրկում եմ քեզ։


Քո երկրում անիրավության մասին այլևս չի լսվելու և ոչ էլ քո սահմաններում՝ կոտորածի ու թշվառության մասին. քո պարիսպները փրկություն են անվանվելու, և քո դռները՝ ցնծություն։


Իմն է արծաթը, և իմն է ոսկին,- ասում է Ամենակալ Տերը,-


Նա տան ներքին ու արտաքին հատակը ոսկով երեսապատեց։


Նախանձեցի անօրենների հետ մեղավորների խաղաղությանը,


Գիհու փոխարեն նոճի պիտի բուսնի, դժնիկի փոխարեն մրտենի պիտի աճի. և դա պիտի լինի հանուն Տիրոջ և ի նշան հավիտենականության, և երբեք չի նվազի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ