Գիտեմ, Տե՜ր, որ դու ես քննում սրտերը և սիրում ես արդարությունը։ Մենք պարզ սրտով և հոժարությամբ ենք այս ամենն ընծայում, և ես տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդը ուրախությամբ ու կամավոր կերպով քեզ ընծաներ մատուցեց։
Բ Կորնթացիներին 9:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Յուրաքանչյուրը թող տա ըստ իր սրտի հոժարության և ոչ թե հարկադրաբար ու տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է այն, ինչ զվարթառատ է տրվում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարության տա և ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, որովհետև Աստված սիրում է հոժարությամբ տվողին։ |
Գիտեմ, Տե՜ր, որ դու ես քննում սրտերը և սիրում ես արդարությունը։ Մենք պարզ սրտով և հոժարությամբ ենք այս ամենն ընծայում, և ես տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդը ուրախությամբ ու կամավոր կերպով քեզ ընծաներ մատուցեց։
Ժողովուրդն ուրախացավ կամավոր նվիրաբերելու համար, քանի որ լի սրտով էին նվերներ մատուցում Տիրոջը։ Դավիթ արքան մեծապես ուրախացավ
«Ասա՛ Իսրայելի որդիներին, և նրանցից ընծանե՛ր առեք ինձ համար։ Ընդունե՛ք բոլոր նրանցից, ովքեր սիրով են մատուցում։
Էլ չեն ասի հիմարին, որ իրենց իշխան լինի, և ոչ էլ քո սպասավորներն են ասելու, թե՝ լո՛ւռ մնա.
Ես իմ օրինակով ամեն ինչ ցույց տվեցի ձեզ, որովհետև այդպես պետք է աշխատել և դարմանել հիվանդներին ու հիշել Տեր Հիսուսի խոսքը, որ հենց ինքն ասաց. “Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը”»։
թե հորդորում է, հորդորելու մեջ։ Ով առատաձեռն է, թող զվարթությամբ կատարի. ով վերակացու է, թող փութաջանությամբ աշխատի. ով ողորմում է, թող ուրախությամբ անի։
նրան կապահովես քո ոչխարներից, քո ցորենից ու քո հնձանի բարիքից։ Ինչպես որ Տերը՝ քո Աստվածը, օրհնեց քեզ, դու էլ նրա՛ն տուր։
Բայց առանց քո համաձայնության ոչինչ չուզեցի անել, որպեսզի բարի գործդ ոչ թե հարկադրանքով լինի, այլ հոժարակամ։