Հրեաները նրա շուրջը հավաքվեցին ու ասացին. «Մինչև ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»։
Բ Կորնթացիներին 3:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ արդ, քանի որ այսպիսի հույս ունենք, մեծ համարձակությամբ ենք վարվում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ այսպիսի հույս ունենալով՝ մեծ համարձակությամբ ենք վարվում |
Հրեաները նրա շուրջը հավաքվեցին ու ասացին. «Մինչև ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»։
«Այս բաներն առակներով ասացի ձեզ. պիտի գա ժամանակ, երբ այլևս առակներով չպիտի խոսեմ ձեզ հետ, այլ Հոր մասին հայտնապես պիտի պատմեմ ձեզ։
Նրանք երկար ժամանակ շրջում էին ու համարձակ խոսում, և Տերը վկայում էր իր շնորհի խոսքի մասին՝ թույլ տալով, որ նրանց ձեռքով նշաններ և հրաշքներ լինեն։
Պետրոսի և Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և հասկանալով, որ նրանք տգետ և անուս մարդիկ են, զարմացան, որովհետև նրանց արդեն իբրև Հիսուսի հետևորդի էին ճանաչում։
Բայց Բառնաբասը նրան վերցրեց բերեց առաքյալների մոտ ու նրանց պատմեց, թե ինչպես ճանապարհին նա տեսել էր Տիրոջը, խոսել հետը և թե Դամասկոսում էլ Հիսուսի անունով համարձակ քարոզել։
բայց որպեսզի ուրիշներին էլ սովորեցնեմ, նախընտրում եմ եկեղեցու մեջ հինգ խոսք ասել բանականությամբ, քան անթիվ-անհամար խոսքեր՝ լեզվախոսությամբ։
Ես ինքս՝ Պողոսս, Քրիստոսի հեզությամբ ու քաղցրությամբ եմ խնդրում ձեզ, ես, որ խոնարհ մեկն եմ, երբ ձեր մեջ եմ, մինչդեռ երբ հեռու եմ ձեզնից, խիստ եմ ձեր հանդեպ։
Որովհետև, եթե ինչ որ անհետանալու էր, տրվեց փառավորությամբ, որքա՜ն ավելի փառավոր կլինի այն, որ մնայուն է։
Արդ, հավատի նույն հոգին ունենք, ինչպես որ գրված է. «Հավատացի, դրա համար էլ խոսեցի» (Սաղ. 115(116).10)։ Մենք էլ հավատում ենք, այդ իսկ պատճառով խոսում ենք։
Մեծ վստահություն ունեմ ձեր հանդեպ. մեծապես հպարտ եմ ձեզնով։ Լի եմ մխիթարությամբ, մեր բոլոր նեղությունների մեջ լցված եմ ուրախությամբ։
Նաև Տիրոջը միացած շատ եղբայրներ՝ քաջալերված իմ կապանքներով, ավելի համարձակվեցին առանց երկյուղի քարոզելու Աստծու խոսքը։
Այնպիսի ակնկալիք ու հույս ունեմ, որ ամոթով չեմ մնալու։ Ավելին, կատարյալ վստահությամբ, ինչպես միշտ, նաև այժմ մեծարվելու է Քրիստոսն իմ մարմնի մեջ՝ թե՛ իմ ապրելով և թե՛ մեռնելով։
Այլ, ինչպես լավ գիտեք, նախ Փիլիպպեում չարչարվելուց և անարգվելուց հետո մեր Աստծով համարձակություն ունեցանք ձեզ քարոզելու Աստծու Ավետարանը՝ մեծ ընդդիմության հանդիպելով։
որովհետև այն սարկավագները, որոնք լավ են ծառայում, իրենց համար ձեռք են բերում են պատվավոր աստիճան և մեծ համարձակություն հավատի մեջ, որ Քրիստոս Հիսուսով է։
Դրա համար էլ, թեև Քրիստոսով լիարժեք իրավունք ունեմ հրամայելու քեզ այն, ինչ պատշաճ է, որ անես,