Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ Կորնթացիներին 3:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 և ոչ թե Մովսեսի նման, որ քողով ծածկում էր իր երեսը, որպեսզի իսրայելացիները մինչև վերջ չնայեն այն փառքին, որն անհետանալու էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 և ոչ ինչպես Մովսեսը, որ իր երեսին քող էր գցում, որպեսզի Իսրայելի որդիները նրա անցողիկ փառքի վերջը չտեսնեն։

Տես գլուխը Պատճենել




Բ Կորնթացիներին 3:13
8 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը ձեռքերը դարձյալ դրեց նրա աչքերի վրա։ Կույրը բացեց աչքերը և նայում էր, բժշկվեց և ամեն ինչ հստակ տեսնում էր։


Օրենքի վախճանը Քրիստոսն է՝ բոլոր հավատացյալների արդարացման համար։


Արդ, եթե քարեղեն տախտակների վրա գրով դրոշմված մահվան ծառայությունը տրվեց այնպիսի փառքով, որ իսրայելացիները չկարողացան նայել Մովսեսի երեսին՝ նրա երեսից ճառագայթող փառքի պատճառով, որ անհետանալու էր,


որոնք գալիքի ստվերներն են, իսկ մարմինը Քրիստոսն է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ