Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Փիլիպպեցիներին 1:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Նաև Տիրոջը միացած շատ եղբայրներ՝ քաջալերված իմ կապանքներով, ավելի համարձակվեցին առանց երկյուղի քարոզելու Աստծու խոսքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ եղբայրներից շատերը իմ կապանքներից ավելի քաջալերվեցին և համարձակվեցին Աստծու խոսքն առանց վախի խոսելու։

Տես գլուխը Պատճենել




Փիլիպպեցիներին 1:14
16 Խաչաձեւ Հղումներ  

Այլ, ինչպես լավ գիտեք, նախ Փիլիպպեում չարչարվելուց և անարգվելուց հետո մեր Աստծով համարձակություն ունեցանք ձեզ քարոզելու Աստծու Ավետարանը՝ մեծ ընդդիմության հանդիպելով։


որպեսզի թշնամիների ձեռքից փրկված՝ կարողանանք առանց երկյուղի, սրբությամբ և արդարությամբ ծառայել նրա առաջ


որպեսզի հայտնի դարձնեմ այդ խորհուրդը՝ խոսելով այնպես, ինչպես որ պետք է։


Իրավունք ունեմ ձեր բոլորի մասին այդպես մտածելու, որովհետև ձեզ ունեմ իմ սրտում. դուք բոլորդ էլ մասնակից եղաք ինձ տրված շնորհին՝ թե՛ իմ կապանքների մեջ և թե՛ Ավետարանի պաշտպանության ու հաստատման ժամանակ։


Իսկ ինչ վերաբերում է ինձ, ամեն ինչ ձեզ կպատմի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը, հավատարիմ սպասավորը և ծառայակիցը Տիրոջով։


Ուստի, սիրելի՛ ու կարոտալի՛ իմ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու պսակն եք, այսպես հաստատո՛ւն մնացեք Տիրոջով, սիրելինե՛ր։


Ուստի աղաչում եմ, որ չընկճվեք ձեզ համար մեր կրած նեղությունների պատճառով. սրանք մեր փառքն են։


Եվ արդ, քանի որ այսպիսի հույս ունենք, մեծ համարձակությամբ ենք վարվում,


Մեծ վստահություն ունեմ ձեր հանդեպ. մեծապես հպարտ եմ ձեզնով։ Լի եմ մխիթարությամբ, մեր բոլոր նեղությունների մեջ լցված եմ ուրախությամբ։


Այնպիսի ակնկալիք ու հույս ունեմ, որ ամոթով չեմ մնալու։ Ավելին, կատարյալ վստահությամբ, ինչպես միշտ, նաև այժմ մեծարվելու է Քրիստոսն իմ մարմնի մեջ՝ թե՛ իմ ապրելով և թե՛ մեռնելով։


որի համար չարչարվում եմ, նույնիսկ շղթայված եմ, ինչպես մի չարագործ։ Բայց Աստծու խոսքը շղթայված չէ։


Հիսուսը չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մեջտե՛ղ արի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ