Բ Կորնթացիներին 12:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա երրորդ անգամ է, որ պատրաստվում եմ գալ ձեզ մոտ. ձեզ համար բեռ չեմ լինի, որովհետև ձեր ունեցածը չեմ փնտրում, այլ ձեզ։ Որովհետև որդիները չէ, որ պարտավոր են հայրերի համար հարստություն կուտակել, այլ հայրերը՝ որդիների։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա երրորդ անգամ է, որ պատրաստ եմ ձեզ մոտ գալու և ձեզ վրա բեռ չեմ լինի, որովհետև ձեր ունեցածը չեմ որոնում, այլ ձեզ. որովհետև ոչ թե որդիները պետք է հայրերի համար գանձ կուտակեն, այլ հայրերը՝ որդիների համար։ |
Անարատը ժառանգություն պիտի թողնի թոռներին, ամբարիշտների հարստությունը արդարները պիտի գանձեն։
Տներն ու հարստությունը հայրերը բաժանում են որդիներին, իսկ կինը մարդուն կարգվում է Տիրոջից։
«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների վրա, մարգարեացի՛ր ու այդ հովիվներին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ո՛վ հովիվներ Իսրայելի, մի՞թե հովիվներն իրենք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտերն են արածեցնում։
ճիշտ ինչպես ես եմ ամեն բանում հաճելի լինում բոլորին։ Ոչ թե իմ օգուտն եմ փնտրում, այլ շատերինը, որպեսզի փրկվեն։
Իսկ եթե մեկը քաղցած է, թող իր տանն ուտի, որպեսզի հավաքված չլինեք ձեր դատապարտության համար։ Իսկ մյուս հարցերը, երբ գամ, այն ժամանակ կկարգադրեմ։
Բայց գալու եմ շուտով, եթե Տերը կամենա, գալու եմ ոչ թե լսելու գոռոզացածների խոսքերը, այլ տեսնելու նրանց զորությունը,
Եթե ուրիշները նման իրավունք ունեն ձեզ վրա, մենք է՛լ ավելի չունե՞նք։ Բայց մեր այդ իրավունքը չգործածեցինք, այլ ամեն ինչի համբերում ենք, որպեսզի որևէ բանով խոչընդոտ չլինենք Ավետարանի տարածմանը։
Եվ արդ, ի՞նչ է իմ վարձը. որ Ավետարանը ձրի քարոզեմ՝ չօգտվելով այն իրավունքներից, որ տալիս է ինձ Ավետարանի քարոզչությունը։
Եվ երբ եկա ձեզ մոտ, ձեզնից ոչ ոքի համար բեռ չեղա, չնայած կարիքի մեջ էի, որովհետև իմ կարիքները հոգացին Մակեդոնիայից եկած եղբայրները։ Եվ ամեն կերպ, առանց ձեզ վրա բեռ լինելու, ինքս ինձ պահեցի և շարունակելու եմ պահել։
Եվ արդ, ինչո՞վ պակաս մնացիք մյուս եկեղեցիներից, եթե ոչ այն բանով, որ ես ձեզ վրա բեռ չեղա։ Ներեցե՛ք ինձ այդ հանցանքը։
Իմ որդյակնե՛ր, որոնց համար վերստին երկունքի ցավերի մեջ եմ, մինչև որ Քրիստոսը կերպավորվի ձեր մեջ։
Ուստի, սիրելի՛ ու կարոտալի՛ իմ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու պսակն եք, այսպես հաստատո՛ւն մնացեք Տիրոջով, սիրելինե՛ր։
այնպես էլ մենք ձեզ վերաբերվեցինք գորովանքով. ոչ միայն պատրաստ էինք ձեզ տալ Աստծու Ավետարանը, այլև մեր իսկ կյանքը, քանի որ մեզ սիրելիներ դարձաք։