Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Թեսաղոնիկեցիներին 2:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 այնպես էլ մենք ձեզ վերաբերվեցինք գորովանքով. ոչ միայն պատրաստ էինք ձեզ տալ Աստծու Ավետարանը, այլև մեր իսկ կյանքը, քանի որ մեզ սիրելիներ դարձաք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 այդպես էլ մենք ձեզ վերաբերվեցինք. հաճեցինք ոչ միայն Աստծու Ավետարանը ձեզ տալ, այլև մեր իսկ կյանքը, որովհետև մեր սիրելիները եղաք։

Տես գլուխը Պատճենել




Ա Թեսաղոնիկեցիներին 2:8
23 Խաչաձեւ Հղումներ  

Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուսն իր կյանքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը։


Ես ինքնահոժար կծախսեմ և կզոհաբերվեմ ձեզ համար, թեկուզ և, հակառակ ձեզ շատ սիրելուս, ձեզնից քիչ սիրվեմ։


Բայց եթե նույնիսկ ընծայաբերվեմ ձեր հավատի համար, որ դուք որպես զոհ Աստծուն եք մատուցում, ուրախ եմ և ուրախակից ձեր բոլորին։


Լսե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվե՛ք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների վրա, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք ուրախությամբ թող անեն այդ բանը և ոչ հառաչելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։


Ուստի, սիրելի՛ ու կարոտալի՛ իմ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու պսակն եք, այսպես հաստատո՛ւն մնացեք Տիրոջով, սիրելինե՛ր։


Իմ որդյակնե՛ր, որոնց համար վերստին երկունքի ցավերի մեջ եմ, մինչև որ Քրիստոսը կերպավորվի ձեր մեջ։


Մենք ձեր գործակիցներն ենք և աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհն իզուր ընդունած չլինեք,


Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի բանտարկյալը, և Տիմոթեոս եղբայրը, Փիլիմոնին՝ մեր սիրելիին և գործակցին,


Ողջունում է ձեզ Եպափրասը՝ ձեր հայրենակիցը, Հիսուս Քրիստոսի ծառան, որ իր աղոթքներով շարունակ տքնում է ձեզ համար, որպեսզի մնաք կատարյալ և լիովին գործադրեք Աստծու կամքը։


Մենք Քրիստոսն ենք քարոզում, խրատում ենք ամեն մարդու և ուսուցանում ենք ամեն մարդու ամենայն հոգևոր իմաստությամբ, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք Քրիստոս Հիսուսով։


ինչպես որ սովորեցիք Եպափրասից՝ մեր սիրելի ծառայակցից, որը Հիսուսի հավատարիմ ծառան է ձեզ համար։


որովհետև նրա նման սրտակից մեկը չունեմ, որ հարազատաբար հոգա ձեզ համար։


Գիտեմ, որ երբ ձեզ մոտ գամ, Քրիստոսի Ավետարանի ամբողջական օրհնությամբ կգամ։


Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագը և աղոթքն առ Աստված նրանց համար են, որպեսզի փրկվեն։


Աստված է իմ վկան, թե ինչպե՜ս եմ կարոտել ձեզ ամենքիդ Քրիստոս Հիսուսի գորովով։


Այնտեղ մի հարյուրապետ կար, որի սիրելի ծառան ծանր հիվանդացել էր և մերձիմահ էր։


Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառան, կոչված առաքյալ լինելու, ընտրված քարոզելու Աստծու Ավետարանը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ