Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 9:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Եվ արդ, ի՞նչ է իմ վարձը. որ Ավետարանը ձրի քարոզեմ՝ չօգտվելով այն իրավունքներից, որ տալիս է ինձ Ավետարանի քարոզչությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Հապա իմ վարձն ի՞նչ է. այն, որ Ավետարանը ձրի քարոզեմ՝ չօգտվելով այն իրավունքից, որ Ավետարանից է։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 9:18
16 Խաչաձեւ Հղումներ  

Ով հնձում է, վարձ է ստանում ու հավիտենական կյանքի համար պտուղ է կուտակում, որպեսզի սերմանողն ու հնձողը հավասարապես ցնծան։


Եվ որովհետև արհեստակից էր, նրանց մոտ մնաց և աշխատում էր, քանի որ արհեստով վրանագործներ էին։


Եթե ուտելիքի պատճառով եղբայրդ մտատանջվում է, այլևս սիրով չես վարվում։ Քո ուտելիքով մի՛ կործանիր նրան, ում համար Քրիստոսը մեռավ։


ճիշտ ինչպես ես եմ ամեն բանում հաճելի լինում բոլորին։ Ոչ թե իմ օգուտն եմ փնտրում, այլ շատերինը, որպեսզի փրկվեն։


Ով տնկեց, և ով ջրեց, մի են, բայց յուրաքանչյուրն իր վաստակի համաձայն իր վարձը կստանա,


նրանք, ովքեր օգտվում են այս աշխարհից, թող ապրեն այնպես, իբր չեն վայելում, որովհետև այս աշխարհի վայելչությունն անցնելու վրա է։


Բայց զգո՛ւյշ եղեք. գուցե ձեր այդ ազատությունը գայթակղության պատճառ դառնա տկարների համար։


Եթե ուրիշները նման իրավունք ունեն ձեզ վրա, մենք է՛լ ավելի չունե՞նք։ Բայց մեր այդ իրավունքը չգործածեցինք, այլ ամեն ինչի համբերում ենք, որպեսզի որևէ բանով խոչընդոտ չլինենք Ավետարանի տարածմանը։


Բայց ես այդ իրավունքներից և ոչ մեկը չօգտագործեցի։ Ոչ էլ այս բաները գրում եմ, որ ինձ համար այդպես լինի։ Կնախընտրեի ավելի շուտ մեռնել, քան թե մեկն իմ այս պարծանքն ընդունայն համարի։


Եթե իմ նախաձեռնությամբ եմ այդ անում, ապա իրավունք ունեմ վարձ ստանալու, իսկ եթե իմ նախաձեռնությամբ չէ, ուրեմն Աստծու կողմից ինձ վրա դրված պարտականություն է։


Որովհետև մենք մեզ չէ, որ քարոզում ենք, այլ Հիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպես ձեր ծառաների՝ ի սեր Քրիստոսի։


ո՛չ էլ որևէ մեկից փառք փնտրեցինք՝ ո՛չ ձեզնից, ո՛չ էլ ուրիշներից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ