Թիկունքս հարվածների տվեցի, ծնոտներս՝ ապտակի, և երեսս շուռ չտվեցի երեսիս թքելու նախատինքից։
Բ Կորնթացիներին 11:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հանդուրժում եք, երբ մեկը խաբում է ձեզ, երբ մեկը ստրուկի տեղ է դնում ձեզ, երբ մեկը լափում է ձեր ունեցածը, երբ մեկը կողոպտում է ձեզ, երբ մեկն արհամարհում է, երբ մեկն ապտակում է ձեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև համբերում եք, երբ մեկը ձեզ ստրկացնում է, երբ մեկը ուտում է ձեր ունեցվածքը, երբ մեկը կողոպտում է, երբ մեկը գոռոզանում է, երբ մեկը ապտակում է ձեզ։ |
Թիկունքս հարվածների տվեցի, ծնոտներս՝ ապտակի, և երեսս շուռ չտվեցի երեսիս թքելու նախատինքից։
Նրանք ցուցադրաբար երկարացնում են աղոթքները, սակայն լափում են այրիների տները։ Նրանք շատ խիստ դատապարտության պիտի արժանանան»։
Ով խփում է քո ծնոտին, նրան մյո՛ւսն էլ մոտեցրու. և ով քեզնից բռնի վերցնում է քո բաճկոնը, նրան մի՛ արգելիր շապիկդ էլ վերցնելու։
Քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտության դեմ գոռոզացած ամեն պատնեշ և գերում ենք բոլոր մտքերը՝ բերելով Քրիստոսի հնազանդությանը։
Բայց երկյուղ ունեմ. միգուցե ձեր միտքն ապականվի ու շեղվի Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած պարզամտությունից, ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային։
որոնք սպրդել էին՝ լրտեսելու մեր այն ազատությունը, որ ունենք Քրիստոս Հիսուսով, որպեսզի մեզ ծառա դարձնեն։
Հագարը խորհրդանշում է Սինա լեռն Արաբիայում և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմին, որ ծառա է իր որդիներով հանդերձ։
Մենք էլ նույնպես, մինչ հոգևոր առումով անչափահաս էինք, բնության տարերային ուժերին էինք ենթարկվում ու ծառայում։
Իսկ այժմ, երբ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ Աստծու կողմից էլ ճանաչվեցիք, ինչպե՞ս եք վերադառնում տկար ու խեղճ տարերային ուժերին, որոնց ծառան եք ուզում նորից ձեզ դարձնել։
Ես հույս ունեմ ձեր հանդեպ Տիրոջով, որ ուրիշ կերպ չեք խորհելու, իսկ ով խռովեցնում է ձեզ, դատապարտության է ենթարկվելու, ով էլ լինի։
Նրանք, որ ուզում են լավ մարդ երևալ, հենց նրանք են ստիպում ձեզ, որ թլփատվեք, միայն թե Քրիստոսի խաչի ճանապարհով չգնան,
Նրանց վերջը կորուստ է։ Նրանց աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում։
Երբևէ ձեզ չներկայացանք ո՛չ շողոքորթ խոսքերով, ինչպես լավ գիտեք, ո՛չ ագահության մտադրությամբ, ինչպես Աստված է վկա,