իր որդի Եդդուրային ուղարկեց Դավիթ արքայի մոտ՝ նրա ողջությունը հարցնելու, և շնորհավորեց նրան այն բանի համար, որ ջախջախել էր Ադրաազարին, քանի որ նա Թովուի թշնամին լինելով՝ նրա դեմ բուռն պատերազմներ էր մղել։ Եդդուրան Դավթին նվիրեց ոսկե, արծաթե և պղնձե անոթներ։
Սողոմոնն ու նրա հետ նաև Իսրայելի ողջ ժողովուրդը մեծ բազմությամբ, որ եկել էին Եմաթի արևմուտքից մինչև Եգիպտոսի գետը ընկած տարածքից, այդ օրը Տիրոջ առջև, նրա համար շինված տանը տոն արեցին յոթ օր ու դարձյալ յոթ օր, այսինքն՝ տասնչորս օր կերան, խմեցին և ուրախացան։
Բոլորդ անցե՛ք Քանան և տեսե՛ք, այնտեղից անցե՛ք մեծ Եմաթ-Հռաբա և իջե՛ք այլազգիների Գեթ քաղաքը. ավելի հզոր են, քան այն բոլոր քաղաքները, նրանց սահմաններն ավելի մեծ են, քան ձեր սահմանները։