Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Դավիթ արքան Մասբակից և Ադրաազարի հռչակավոր քաղաքներից վերցրեց պղինձ, որով Սողոմոն արքան պղնձե ավազան, սյուներ, լվացարաններ և ամեն տեսակ իրեր պատրաստեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ Դավիթ թագավորը մեծ քանակությամբ պղինձ վերցրեց Ադրաազարի քաղաքներից՝ Բեթահից և Բերոթայից։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:8
9 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը Մատեբեթից և Ադրաազարի բարգավաճ քաղաքներից չափազանց շատ պղինձ վերցրեց։ Դրանով Սողոմոնը պատրաստեց պղնձե ավազանը, պղնձե սյուներն ու անոթները։


Դամասկոսի ու Եմաթի միջև գտնվող Բերովթով ու Սաբարսիմով, և հասնելու է մինչև Հազեր Ենան, որ գտնվում է Ավրանի սահմանին։


Տիրոջ տան շինության համար տվեցին հինգ հազար տաղանդ ոսկի, տասը հազար դահեկան, տասը հազար տաղանդ արծաթ, տասնութ հազար տաղանդ պղինձ և հարյուր հազար տաղանդ երկաթ։


Անհաշիվ ոսկի, արծաթ, պղինձ ու երկաթ կա. արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տերը քեզ հետ է»։


Ահա ես իմ աղքատության մեջ Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, մեկ միլիոն տաղանդ արծաթ, իսկ պղնձին ու երկաթին թիվ չկա, որովհետև չափազանց շատ են։ Հավաքել եմ նաև փայտ ու քար,


Դավիթն առավ Սուբայի արքա Ադրաազարի ծառաների ոսկե ապարանջանները և բերեց Երուսաղեմ։ Եգիպտոսի արքա Սավսակիմը դրանք վերցրեց, երբ նա Սողոմոնի որդի Ռոբովամի օրոք հարձակվեց Երուսաղեմի վրա։


Տերը Սողոմոնի դեմ հանեց նաև Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի արքա Ադրաազարից։


Դրանից հետո Դավիթը հարվածեց այլազգիներին, վանեց նրանց և այլազգիների ձեռքից գրավեց Գեթն ու նրա գյուղերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ