Ուրիան ասաց Դավթին. «Աստծու Ուխտի տապանակը, Իսրայելի ու Հուդայի բանակները վրաններում են բնակվում, իմ տեր Հովաբն ու իմ տիրոջ ծառաները բաց դաշտում են բնակվում, ես իմ տո՞ւնը գնամ ուտելու, ըմպելու և իմ կնոջ հետ քնելու համար։ Այդ ինչպե՞ս կարող է պատահել։ Երդվում եմ քո կյանքով, որ ես այդ բանը չեմ անի»։
Ղևտացիներին տեղավորեցին Տիրոջ տանը ծնծղաներով, տավիղներով ու քնարներով, ինչպես պատվիրել էին Դավիթ արքան, թագավորի տեսանող Գադն ու Նաթան մարգարեն, քանի որ այդ հրամանը Տերն էր տվել իր մարգարեների միջոցով։
Սողոմոնի պատմության մնացած մասերը՝ սկզբից մինչև վերջը, գրված են Նաթան մարգարեի գրվածքներում, սիլոնացի Աքիայի գրվածքներում, Հովել տեսանողի՝ Նաբաթի որդի Հերոբովամին վերաբերող տեսիլքում։