Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Ուրիան ասաց Դավթին. «Աստծու Ուխտի տապանակը, Իսրայելի ու Հուդայի բանակները վրաններում են բնակվում, իմ տեր Հովաբն ու իմ տիրոջ ծառաները բաց դաշտում են բնակվում, ես իմ տո՞ւնը գնամ ուտելու, ըմպելու և իմ կնոջ հետ քնելու համար։ Այդ ինչպե՞ս կարող է պատահել։ Երդվում եմ քո կյանքով, որ ես այդ բանը չեմ անի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Ուրիան ասաց Դավթին. «Տապանակը և Իսրայելը և Հուդան վրաններում են բնակվում, և իմ տերը՝ Հովաբը, և իմ տիրոջ ծառաները գտնվում են բաց դաշտում, և ես գնամ իմ տո՞ւն՝ ուտելու, խմելու և կնոջս հետ պառկելու։ Երդվում եմ քո կյանքով, որ ես այդ բանը չեմ անի»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:11
19 Խաչաձեւ Հղումներ  

Դավթին պատմեցին՝ ասելով, թե Ուրիան իր տուն չի գնացել։ Դավիթն ասաց Ուրիային. «Չէ՞ որ ճանապարհից ես եկել, ինչո՞ւ քո տունը չգնացիր»։


Արքան ասաց. «Քո ասած այս բոլոր խոսքերի մեջ արդյո՞ք Հովաբի մատը չկա»։ Կինն ասաց արքային. «Երդվում եմ քո անձով, տե՛ր իմ արքա, որ ոչ ոք աջ կամ ձախ չի խոտորվի այն ամենից, որ ասաց իմ տեր արքան. քո ծառա Հովաբն ինքն է ինձ պատվիրել և նա է քո աղախնի բերանը դրել այս խոսքերը, որ ասում եմ։


Դավիթն ասաց Աբեսսային. «Հիմա Բոքորիի որդի Սաբեեն ավելի մեծ չարիք կգործի, քան Աբեսաղոմը։ Վերցրո՛ւ քո տիրոջ ծառաներին ու հետապնդի՛ր նրան, չլինի թե ամրացված քաղաքներ գտնի և մեր աչքից կորչի»։


արքան Նաթան մարգարեին ասաց. «Ահավասիկ ես բնակվում եմ եղևնափայտից պատրաստված տան մեջ, բայց Աստծու տապանակը վրանի մեջ է դրված»։


որովհետև տան մեջ չեմ բնակվել այն օրից, երբ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից։ Ես շրջում եմ՝ իջևանելով վրաններում։


Մովսեսը Գադի որդիներին ու Ռուբենի որդիներին պատասխանեց. «Ձեր եղբայրները գնան պատերազմելու, իսկ դուք այստեղ նստե՞ք։


Արդ, եթե ես՝ Տերս ու Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։


Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք։ Եթե ուրանանք նրան, նա էլ մեզ կուրանա։


«Աղաչում եմ, տե՛ր իմ, ինչպես ճիշտ է, որ դու կենդանի ես, այնպես էլ ճիշտ է, որ ես այն կինն եմ, որ կանգնել էի քո առջև և Տիրոջն էի աղոթում


Սավուղն ասաց Աքիային. «Բե՛ր եփուդը» (քանի որ այդ նա՛ էր եփուդը կրում Իսրայելի առաջ)։


Երբ Սավուղը տեսավ այլազգու դեմ ելած Դավթին, ասաց զորքի հրամանատար Աբեններին. «Աբեննե՛ր, ո՞ւմ որդին է այս պատանյակը»։


Դավիթը Հովնաթանին պատասխան տվեց՝ ասելով. «Քո հայրը լավ գիտի, որ ես շնորհ եմ գտել քո աչքում, և դրա համար էլ կմտածի, որ Հովնաթանն այդ մասին թող չիմանա, թե չէ չի կամենա։ Բայց վկա է Տերը, և վկա ես դու, որ, ինչպես ասացի, ինձ մի քայլ է բաժանում հորդ նյութած մահից»։


Արդ, կենդանի է Տերը, և կենդանի ես դու. Տերն է քեզ արգելել անպարտ արյուն թափելը և այդ բանից քո ձեռքը հեռու է պահել։ Քո թշնամիներն ու իմ տիրոջը չարիք կամեցողները Նաբաղի պես թող լինեն։


Ժողովուրդը մարդիկ ուղարկեց Սելով, որոնք այնտեղից բերեցին քերովբեների միջև նստած Զորությունների Տիրոջ Ուխտի տապանակը։ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը, Աստծու Ուխտի տապանակի հետ գնացին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ