ՍԱՂՄՈՍՆԵՐ 132 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար 1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Որքա՜ն բարի և որքա՜ն վայելուչ է, Որ եղբայրները բնակվում են միասին։ 2 Ինչպես յուղ, որ իջնում է Ահարոնի գլխին ու մորուքին Եվ մորուքից ծորում նրա զգեստի քղանցքներին. 3 Ինչպես ցող, որ ցողվում է Հերմոնից Սիոն լեռան վրա։ Տերն այնտեղ պատրաստեց օրհնությունը Եվ կյանքը հավիտենական։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia