Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը, նրա հետ եղած ամբողջ ժողովուրդն ու Հուդայի երկրի իշխաններից ոմանք ելան գնացին այն զառիվերով, որով բարձրացվել էր Աստծու տապանակը, որին տրված էր Աստծու՝ Զորությունների Տիրոջ անունը, և որի վրա նստած է նա քերովբեների միջև։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթն իր հետ եղած ամբողջ զորքի հետ վեր կացավ ու գնաց, որ Հուդայի Բաաղից բերի Աստծու տապանակը, որի վրա կոչված է քերովբեների վրա նստող Զորությունների Տիրոջ անունը։ |
Տերն է քեզ համար անելու այդ, Զորությունների Տեր է նրա անունը, և նա, որ փրկեց քեզ, Իսրայելի նույն Աստվածն է, որը կկոչվի ողջ երկրի Աստվածը։
Կարիաթ-բաաղը, այսինքն՝ Հարիմ քաղաքը և Արաբան՝ երկու քաղաքներ, նրանց ավանները՝ իրենց ագարակներով հանդերձ,
Նրանց հայտնվեց նաև, որ ոչ թե իրենց, այլ մեզ էին ծառայում այդ պատգամները, որոնք այժմ պատմում են ձեզ նրանց միջոցով և ավետարանվում երկնքից ուղարկված Սուրբ Հոգով։ Հրեշտակները կցանկանային գոնե աղոտ կերպով տեսնել այդ։
Ժողովուրդը մարդիկ ուղարկեց Սելով, որոնք այնտեղից բերեցին քերովբեների միջև նստած Զորությունների Տիրոջ Ուխտի տապանակը։ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը, Աստծու Ուխտի տապանակի հետ գնացին։
Եվ պատգամավորներ ուղարկեցին Կարիաթ-Յարիմի բնակիչների մոտ՝ ասելով. «Այլազգիները վերադարձրին Տիրոջ տապանակը, եկե՛ք և այն ձեզ մո՛տ տարեք»։
Կարիաթ-Յարիմի այրերը եկան, այնտեղից վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը և տարան Ամինադաբի տունը, որը մի բլրի վրա էր։ Եվ նրա որդի Եղիազարին մաքրագործեցին, որ պահպանի Տիրոջ Ուխտի տապանակը։