Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այլազգիները կրկին ոտքի ելան ու հավաքվեցին Տիտանների հովիտներում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ փղշտացիները դարձյալ վեր կացան և եկան ու տարածվեցին Ռափայինների հովտում։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:22
7 Խաչաձեւ Հղումներ  

Դարձյալ պատերազմ եղավ այլազգիների և Իսրայելի միջև։ Դավիթն ու նրա մարդիկ պատերազմեցին այլազգիների դեմ։ Դավիթը հոգնեց։


Երեսուն զորավարներից երեքը գնացին Կասովա՝ Ոդողոմի քարայրը, Դավթի մոտ։ Այլազգիների գնդերը բանակատեղի էին դրել Ռափայինների հովտում։


Այլազգիները եկան ու հավաքվեցին Տիտանների հովիտներում։


Մարգարեն մոտեցավ Իսրայելի արքային ու ասաց նրան. «Զորացի՛ր ու իմացի՛ր, տե՛ս, թե ի՛նչ ես անելու, քանի որ հաջորդ տարի Ադերի որդին՝ ասորիների արքան, հարձակվելու է քեզ վրա»։


Այլազգիները կրկին հարձակվեցին, և նրանք իրար հանդիպեցին Հսկաների հովտում։


Այնպես պիտի լինի, ինչպես եթե մեկը կանգուն ցորենը հավաքի իր գիրկը, ապա նրա հետևից ընթանա հասկաքաղը, կամ եթե մեկը Հաստատության հովտում հասկ քաղի,


Ապա սահմանը բարձրանում է Ենովմի որդիների ձորը Հեբուսի հետևից, հարավային կողմից, այսինքն՝ Երուսաղեմ։ Ապա հասնում է այն լեռան գլուխը, որը ծովակողմից Ենովմի ձորի դիմացն է, և հյուսիսից Ռափայինների երկրի ծայրին է։