Նա հոգնած է ու ձեռքերը թուլացած։ Նրան խուճապի կմատնեմ, նրա հետ եղած զորքը կփախչի, ու կսպանեմ միայն արքային։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Սավուղի որդի Հեբուսթեն լսեց, որ Աբենները մահացել է Քեբրոնում, նրա ձեռքերը թուլացան, և Իսրայելի բոլոր այրերը վհատվեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ Սավուղի որդի Հեբուսթեն լսեց, որ Աբենները մեռել է Քեբրոնում, ձեռքերը թուլացան, իսկ ամբողջ Իսրայելը տագնապեց։ |
Նա հոգնած է ու ձեռքերը թուլացած։ Նրան խուճապի կմատնեմ, նրա հետ եղած զորքը կփախչի, ու կսպանեմ միայն արքային։
Հովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարավ իբր թե նրա հետ գաղտնի խոսելու նպատակով և իր եղբայր Ասայելի արյան վրեժը լուծելու համար խոցեց նրա կողը, և նա մեռավ։
Այն ժամանակ երկրի ժողովուրդներն սկսեցին խանգարել հրեա ժողովրդին ու խոչընդոտել նրանց՝ շինելու տաճարը։
Այսպես բոլորը մեզ վախեցնում էին՝ մտածելով, թե մեր ձեռքերը կթուլանան, և մեր գործը չի ավարտվի։ Բայց, արդ, ես զորացրի իմ ձեռքերը, մինչև որ գործը գլուխ գա։
Բաբելացիների արքան երբ նրանց լուրն առավ, նրա ձեռքերը թուլացան, նեղությունը ծննդկան կնոջ երկունքի պես տագնապի մեջ գցեց նրան։
Նրանց լուրն առանք, և մեր ձեռքերը թուլացան. ծննդկանի երկունքի պես մեզ պաշարեցին նեղությունները։