Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղի տան ու Դավթի տան միջև սաստիկ պատերազմ եղավ։ Դավթի տունը գնալով հզորանում էր, իսկ Սավուղի տունը գնալով տկարանում էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկարատև պատերազմ եղավ Սավուղի տան և Դավթի տան միջև. Դավիթը գնալով հզորանում էր, իսկ Սավուղի տունը գնալով ավելի էր տկարանում։ |
Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։
Հովաբը փող հնչեցրեց, ամբողջ ժողովուրդը կանգ առավ, այլևս չհալածեց Իսրայելին, և պատերազմը դադարեց։
Դու ինձ կփրկես ժողովուրդների կռվից և ինձ կկանգնեցնես ազգերի գլխին։ Ինձ անծանոթ ժողովուրդը ծառայեց ինձ,
Երբ Սավուղի տան և Դավթի տան միջև պատերազմ էր տեղի ունենում, Աբենները Սավուղի տունն էր կառավարում։
Իրենց կենդանության բոլոր օրերում Ասան ու Իսրայելի արքա Բաասան իրար դեմ պատերազմ էին մղում։
Իրենց կենդանության բոլոր օրերում Ասան ու Իսրայելի արքա Նաբատն իրար դեմ պատերազմ էին մղում։
Սրանք են Դավթի որդիները, որ նրա համար ծնվեցին Քեբրոնում. անդրանիկ որդին՝ Ամովն՝ ծնված հեզրայելացի Աքինովամից, երկրորդը՝ Դաղուիա՝ ծնված կարմելացի Աբիգեայից,
որովհետև մարմինը Հոգու հակառակն է ցանկանում, իսկ Հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք միմյանց հակառակ են, չանեք այն, ինչ ուզում եք։
Մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ իշխանությունների ու պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների և երկնքի տակ գտնվող չար ոգիների դեմ։
Եվ ահա տեսա մի սպիտակ ձի. նրա վրայի հեծյալն աղեղ ուներ։ Նրան պսակ տրվեց, ու նա ելավ՝ հաղթանակ հաղթանակի հետևից տանելու։