Այդ ժամանակներում Աբիմելեքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զորքերի սպարապետ Փիքողը, խոսելով Աբրահամի հետ, ասացին. «Աստված քեզ հետ է բոլոր այն գործերում, ինչ դու անում ես։
Նա Եդովմի մեջ՝ եդովմացիների երկրի բոլոր տեղերում, բերդապահ զորքեր դրեց, և բոլոր եդովմացիները դարձան արքայի հպատակները։ Տերը հովանավորում էր Դավթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։
Դավիթը Ասորիքում՝ Դամասկոսի մոտ, բերդապահ զորքեր դրեց, և ասորիները Դավթի հարկատու ծառաները դարձան։ Տերը հովանավորում էր Դավթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։
«Եվ արդ, զորացի՛ր դու, Զորաբաբե՛լ,- ասում է Տերը,- զորացի՛ր, Հեսո՛ւ, Հովսեդեկ քահանայապետի որդի՛, և թող զորանա այդ երկրի ողջ ժողովուրդը,- ասում է Տերը,- գործի՛ անցեք, որովհետև ես ձեզ հետ եմ,- ասում է Ամենակալ Տերը։ Այն խոսքով, որ ուխտեցի ձեզ հետ եգիպտացիների երկրից ելնելիս,
Դավիթը գնում էր ամեն տեղ, ուր Սավուղն ուղարկում էր նրան, և նա իմաստնանում էր։ Սավուղը նրան պատերազմիկների առաջնորդ կարգեց, և դա ամբողջ ժողովրդի, ինչպես նաև Սավուղի ծառաների աչքին հաճելի եղավ։