9 Դավիթը գնալով հզորանում էր, որովհետև Ամենակալ Տերը նրա հետ էր։
9 Դավիթը գնալով հզորանում էր, և Զորությունների Տերը նրա հետ էր։
Սավուղի տան ու Դավթի տան միջև սաստիկ պատերազմ եղավ։ Դավթի տունը գնալով հզորանում էր, իսկ Սավուղի տունը գնալով տկարանում էր։
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Արդ ի՞նչ ասենք այս ամենի դիմաց։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ։
Հակո՛բ, որ որդ ես հիմա, և դու, Իսրայե՛լ, որ սակավամարդ ես այժմ, ես օգնեցի քեզ,- ասում է Աստված՝ Իսրայելի Սուրբը, որը փրկելու է քեզ։-
Եղիազարի որդի Փենեեսը նրանց գլխավորն էր Տիրոջ առջև, և նրանք նրա հետ էին։
Դավիթը գնալով հզորանում էր, և Ամենակալ Տերը նրա հետ էր։
Սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն, Սաղմո՛ս երգեցեք մեր թագավորին, սաղմո՛ս երգեցեք։
Հավատարիմը թող հաստատ մնա իր ճանապարհին, իր մաքուր ձեռքով քաջալերություն թող ստանա։
Տերը Հակոբի տան վրա մահ ուղարկեց, բայց այն եկավ հասավ Իսրայելի վրա։
Նա շուրջանակի շինեց քաղաքը, որ պատերազմելով էր գրավել։