Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նրանք նման են մերժված փշերի, որոնք ձեռքով չեն բռնվում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ բոլոր անօրենները դուրս գցված փշի նման են, Որը ձեռքով հնարավոր չէ բռնել։ |
Բոքորիի որդի հեմինացի Սաբեե անունով անօրեն մի մարդ հոխորտաց։ Նա, եղջերափող հնչեցնելով, ասաց. «Մենք ո՛չ Դավթի մոտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, թող ամեն մարդ իր բնակավայրը գնա»։
Չեղավ մեկը, որ ձեռք չտար նրան։ Ո՞վ ինձ կդնի ագարակի մեջ՝ պահպանելու արտի ցողունը։ Նրա այս թշնամանքի համար այսուհետև պիտի անարգեմ նրան։ Ահա թե ինչու Տերը կատարեց այն ամենը, ինչ որ կարգադրեց։ “Այրվեցինք”,-
դու էլ, մարդո՛ւ որդի, նրանցից չվախենաս ու նրանց տեսքից չսարսափես, որովհետև զայրանալով պիտի զայրանան, ու քեզ վրա պիտի հարձակվեն, քանի որ դու կարիճների մեջ բնակվելիս պիտի լինես։ Նրանց խոսքերից չվախենաս ու նրանց տեսքից չսարսափես, որովհետև դառնացնող ժողովուրդ են։
Կհանեմ նրանց բարիքները, ինչպես ցեցը, որ ուտում է և շրջվում օրենքի դեմ այցելության օրը։ Վա՜յ, վա՜յ, եկավ հասավ քո վրեժխնդրությունը. արդ, նրանց համար լացողներ կլինեն։
Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղեցնողներին և նրանց, ովքեր Օրենքի դեմ են գործում,
Արդ, տե՛ս ու իմացի՛ր, թե ի՛նչ ես անելու, քանի որ մեր տիրոջ ու իր ամբողջ տան վրա չարիք է հասել. նա այնպիսի դաժան մարդ է, որ նրա հետ խոսել չի լինի»։