Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա էր սպանել եգիպտացի հաղթանդամ մի մարդու։ Այդ եգիպտացու ձեռքին կար կամրջի գերան հիշեցնող մի նիզակ։ Նա նիզակով հարձակվելով այդ մարդու վրա՝ նիզակը խլել էր եգիպտացու ձեռքից և նրա նիզակով էլ սպանել նրան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նա սպանեց մի եգիպտացի վայելչատես մարդու։ Այդ եգիպտացու ձեռքին մի նիզակ կար, իսկ նա մեկ ցուպով հարձակվեց նրա վրա, եգիպտացու ձեռքից խլեց նիզակը և իր իսկ նիզակով սպանեց նրան։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:21
5 Խաչաձեւ Հղումներ  

Բազում գործեր կատարած կաբեեղացի մի զորավոր մարդու՝ Հովիդայեի որդի Բանեան սպանել էր մովաբացի Արիելի երկու որդիներին։ Նա, ձյունոտ մի օր փոսի մեջ իջնելով, առյուծ էր սպանել։


Այս բանն արել էր Հովիդայեի որդին՝ Բանեան։ Նա անվանի էր երեք զորավարների մեջ։


Նա սպանեց նաև հինգ կանգուն հասակ ունեցող մի աժդահա եգիպտացի մարդու, որ զինված էր ոստայնանկի գլանի չափ մեծ նիզակով։ Բանեասը գավազանով հարձակվեց նրա վրա, եգիպտացու ձեռքից խլեց նիզակը և նրա նիզակով էլ սպանեց նրան։


Իշխանություններին ու պետություններին զինաթափ արեց, հրապարակավ խայտառակեց՝ նրանց պարտության մատնելով Քրիստոսի միջոցով՝ նրա հարության ժամանակ։


Դավիթը վազեց, կանգնեց այլազգու վրա, բռնեց նրա սուրը, քաշեց հանեց պատյանից, սպանեց ու գլխատեց նրան։ Երբ այլազգիները տեսան, թե իրենց հզոր մարդը մեռավ, փախան։