Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Այս բանն արել էր Հովիդայեի որդին՝ Բանեան։ Նա անվանի էր երեք զորավարների մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Այս բաներն արեց Բանեան՝ Հովիադայի որդին, և նա անվանի էր այդ երեք քաջ մարդկանց մեջ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:22
5 Խաչաձեւ Հղումներ  

Նրան հետապնդելու ելան Աբեսսան ու Հովաբի մարդիկ, քերեթիները, փելեթիներն ու բոլոր ուժեղ մարդիկ։ Նրանք դուրս եկան Երուսաղեմից, որպեսզի հետապնդեն Բոքորիի որդի Սաբեեին։


Բազում գործեր կատարած կաբեեղացի մի զորավոր մարդու՝ Հովիդայեի որդի Բանեան սպանել էր մովաբացի Արիելի երկու որդիներին։ Նա, ձյունոտ մի օր փոսի մեջ իջնելով, առյուծ էր սպանել։


Նա էր սպանել եգիպտացի հաղթանդամ մի մարդու։ Այդ եգիպտացու ձեռքին կար կամրջի գերան հիշեցնող մի նիզակ։ Նա նիզակով հարձակվելով այդ մարդու վրա՝ նիզակը խլել էր եգիպտացու ձեռքից և նրա նիզակով էլ սպանել նրան։


Նա երեքից ամենից փառավորն էր, սակայն առաջին երեքին չէր հասնի։ Դավիթը նրան իր շտեմարանների վերակացու էր նշանակել։


Հովիդայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների ղեկավարն էր։ Դավթի որդիները արքունի իշխաններ [𝕸 քահանաներ] էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ