Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Նա սպանեց նաև հինգ կանգուն հասակ ունեցող մի աժդահա եգիպտացի մարդու, որ զինված էր ոստայնանկի գլանի չափ մեծ նիզակով։ Բանեասը գավազանով հարձակվեց նրա վրա, եգիպտացու ձեռքից խլեց նիզակը և նրա նիզակով էլ սպանեց նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Նա հարվածեց նաև հինգ կանգուն հասակ ունեցող մի եգիպտացի մարդու. եգիպտացու ձեռքին կար ոստայնանկների գլանի չափ մեծ մի նիզակ։ Նա գավազանով իջավ նրա մոտ, հափշտակեց նիզակը եգիպտացու ձեռքից և նրա նիզակով էլ սպանեց նրան։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:23
6 Խաչաձեւ Հղումներ  

Նրա գեղարդի բունը նման էր ոստայնանկների գլանի, իսկ նրա երկաթե տեգը վեց հարյուր սիկղ էր կշռում։ Նրա զինակիրն իր առջևից էր ընթանում։


Դարձյալ պատերազմ եղավ այլազգիների դեմ, և Հայիրի որդի Եղեանան սպանեց գեթացի Գողիադի եղբայր Ղեեմիին, որի նիզակի փայտը ոստայնանկների գլանի չափ էր։


Դավիթը վազեց, կանգնեց այլազգու վրա, բռնեց նրա սուրը, քաշեց հանեց պատյանից, սպանեց ու գլխատեց նրան։ Երբ այլազգիները տեսան, թե իրենց հզոր մարդը մեռավ, փախան։


Այլազգիների ճակատից գեթացի մի հսկա մարդ դուրս եկավ, որի անունն էր Գողիաթ։ Նրա հասակի բարձրությունը վեց կանգուն և մեկ թիզ էր,


Ռափայիններից մնաց միայն Բասանի թագավոր Օվգը։ Նրա երկաթե մահճակալը [𝕸 սարկոֆագը]՝ ինը կանգուն երկարությամբ, և չորս կանգուն լայնությամբ, ըստ սովորական կանգունաչափի, այժմ գտնվում է Ամովնի որդիների ամրոցում»։


Այս բանն արեց Հովիդայեի որդի Բանեասը, որի անունն այդ երեք հզոր մարդկանց մեջ էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ