Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հուդան պատասխանեց Իսրայելին՝ ասելով. «Որովհետև արքան մեզ ավելի հարազատ է։ Եվ ինչո՞ւ եք դժգոհ այդ բանի համար։ Մի՞թե արքան մեզ կերակրել է կամ մեզ պարգևնե՞ր է տվել և կամ մեր բե՞ռն է կրել»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ իսրայելացիները պատասխանեցին Հուդայի մարդկանց. «Մենք տասը բաժին իրավունք ունենք թագավորի վրա և Դավթին ավելի մոտ ենք, քան դուք, և ինչո՞ւ անարգեցիք մեզ, և մեր խոսքը առաջինը չեղավ մեր թագավորին վերադարձնելու համար»։ Հետո Հուդայի մարդկանց խոսքերն ավելի խիստ էին իսրայելացիների խոսքերից։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:43
23 Խաչաձեւ Հղումներ  

Ամեսայիին ասե՛ք. “Դու իմ ոսկորն ու մարմինը չե՞ս։ Աստված ինձ այսպես ու ավելին անի, եթե դու ամեն ժամանակ իմ զորքի հրամանատար չլինես Հովաբի փոխարեն”»։


Արքան ելավ ու նստեց դարպասի մոտ։ Ամբողջ զորքին հայտնեցին՝ ասելով. «Ահա արքան նստել է դարպասի մոտ»։ Ամբողջ զորքը եկավ արքայի առաջ, իսկ Իսրայելը փախավ իր բնակության վայրերը։


Բոքորիի որդի հեմինացի Սաբեե անունով անօրեն մի մարդ հոխորտաց։ Նա, եղջերափող հնչեցնելով, ասաց. «Մենք ո՛չ Դավթի մոտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, թող ամեն մարդ իր բնակավայրը գնա»։


Դավիթն ասաց Աբեսսային. «Հիմա Բոքորիի որդի Սաբեեն ավելի մեծ չարիք կգործի, քան Աբեսաղոմը։ Վերցրո՛ւ քո տիրոջ ծառաներին ու հետապնդի՛ր նրան, չլինի թե ամրացված քաղաքներ գտնի և մեր աչքից կորչի»։


Իսրայելի բոլոր ցեղերը եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, ու խոսելով նրա հետ՝ ասացին. «Մենք քո ոսկորները և քո մարմիններն ենք։


Երբ ողջ Իսրայելը տեսավ, որ արքան չլսեց իրեն, ժողովուրդը պատասխան տվեց արքային՝ ասելով. «Մենք կիսելու ի՞նչ ունենք Դավթի հետ։ Մենք Հեսսեի որդու հետ այլևս ժառանգություն չունենք։ Գնա՛, Իսրայե՛լ, քո տները, Իսկ դու հովվի՛ր Դավթի տունը»։


Անզգամը ամբարտավանությամբ չարիք է գործում, իսկ իրավախոհները իմաստուն են։


Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում։


Խոսքի իշխանությունն արդարության սկիզբն է, իսկ հակառակությունն ու կռիվը առաջնորդում են չքավորության։


Եղբորից օգնություն ստացած եղբայրն ամուր քաղաքի պես է. հզոր ու բարձր է հաստատուն թագավորության պես։


Մի՛ պարտվիր չարից, այլ բարիո՛վ հաղթիր չարին։


Իսկ եթե միմյանց խայթեք ու հոշոտեք, զգուշացե՛ք, գուցե միմյանց ոչնչացնեք։


կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանում,


Եվ սնապարծ չլինենք՝ միմյանց գրգռելով և միմյանց նախանձելով։


Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ ամեն ոք մյուսներին, խոնարհությամբ, թող ավելի լավ համարի, քան ինքն իրեն,


որովհետև մարդու բարկությունն Աստծու արդարությունը չի կատարում։


Եվ Եփրեմի այրերը Գեդեոնին ասացին. «Այս ի՞նչ բան է, որ արեցիր մեզ հետ. մեզ չկանչեցիր, երբ մադիանացիների դեմ պատերազմելու գնացիր»։ Եվ նրա հետ սաստիկ վիճեցին։


Աստված չար ոգի ուղարկեց Աբիմելեքի մեջ և Սյուքեմի բնակիչների մեջ, և Սյուքեմի բնակիչներն արհամարհեցին Աբիմելեքի տունը,