Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այսօր ես ութսուն տարեկան եմ։ Մի՞թե կարող եմ լավը վատից տարբերել, կամ թե ծառադ արդյոք կերածի ու խմածի համը կառնի՞, կամ թե տակավին կլսե՞մ գուսանների ու վարձակների ձայնը։ Ծառադ ինչո՞ւ բեռ լինի իր տեր արքային։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ծառադ մի քիչ անց է կենում Հորդանանով թագավորի հետ, և ինչո՞ւ է թագավորն ուզում ինձ այդպիսի մեծ վարձ հատուցել։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:36
5 Խաչաձեւ Հղումներ  

Բերզելին ասաց արքային. «Ինչքա՞ն են իմ կյանքի օրերը, որ արքայի հետ գնամ Երուսաղեմ։


Քո ծառան արքայի հետ հազիվ անցնի Հորդանան գետը։ Արքան ինձ ինչո՞ւ է այդ հատուցումը տալիս։


Չարիքները քեզ չեն հասնի, Եվ տանջանքները չեն մերձենա քո հարկերին։


Հիշի՛ր քեզ Ստեղծողին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել չարության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում»,


տվե՛ք, և պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում եք, նույն չափով պիտի չափվի ձեզ համար»։