Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

մեղր, կարագ, ոչխարներ ու կաթնակեր հորթեր և մատուցեցին Դավթին ու նրա հետ եղած զորքին, որ ուտեն, քանի որ զորքն անապատում լինելով՝ քաղցած էր ու ծարավ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

մեղր ու կարագ, ոչխարներ և կովի պանիր բերին Դավթի և նրա հետ եղած ժողովրդի համար, որ ուտեն, որովհետև ասում էին. «ժողովուրդը անապատում սոված, հոգնած և ծարավ կլինի»։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:29
15 Խաչաձեւ Հղումներ  

Արքան ու նրան ընկերակցող ամբողջ տանջված զորքը եկան ու հանգստացան այնտեղ։


Արքան Սիբային ասաց. «Այդ ի՞նչ է»։ Սիբան ասաց. «Էշերն արքայի համար են, որ նստի, հացն ու արմավը՝ ծառաների համար, որ ուտեն, իսկ գինին՝ այստեղ՝ անապատում մնացած մարդկանց համար, որ խմեն»։


Նա հոգնած է ու ձեռքերը թուլացած։ Նրան խուճապի կմատնեմ, նրա հետ եղած զորքը կփախչի, ու կսպանեմ միայն արքային։


Քո ողորմությունը մեծ եղավ մինչև երկինք, Քո ճշմարտությունը՝ մինչև ամպերը։


Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։


Ամբարիշտն ամեն օր չարիքների ցանկության է տենչում, իսկ արդարը ողորմում է և տալիս առանց խնայելու։


Ընդառա՛ջ եկեք և ջո՛ւր բերեք ծարավածներին, ո՛վ Թեմանի բնակիչներ, հացո՛վ ընդառաջ ելեք փախստականներին,


Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատներին տա՛ր քո տունը. եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր։


Հովհաննան՝ Հերովդեսի վերակացուի՝ Քուզայի կինը, և Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք ծառայում էին նրանց, իրենց ունեցվածքից մաս հանեցին նրանց։


սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրության հետամո՛ւտ եղեք։


Այս տասը գլուխ պանիրը տո՛ւր հազարապետին։ Նաև իմացի՛ր, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և հարցրո՛ւ, թե որևէ բանի պետք ունե՞ն»։