Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Արքան Սիբային ասաց. «Այդ ի՞նչ է»։ Սիբան ասաց. «Էշերն արքայի համար են, որ նստի, հացն ու արմավը՝ ծառաների համար, որ ուտեն, իսկ գինին՝ այստեղ՝ անապատում մնացած մարդկանց համար, որ խմեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Թագավորն ասաց Սիբային. «Այդ բաներն ինչո՞ւ ես բերել»։ Եվ Սիբան ասաց. «Էշերը թագավորի տան համար են, որ հեծնեն, հացն ու թուզը պատանիների համար են, որ ուտեն, իսկ գինին անապատում թուլացածների համար է, որ խմեն»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:2
13 Խաչաձեւ Հղումներ  

մեղր, կարագ, ոչխարներ ու կաթնակեր հորթեր և մատուցեցին Դավթին ու նրա հետ եղած զորքին, որ ուտեն, քանի որ զորքն անապատում լինելով՝ քաղցած էր ու ծարավ։


Նա ուներ երեսուներկու որդի, որոնք հեծնում էին երեսուներկու ավանակի վրա։ Նրանք ունեին երեսուներկու քաղաք։ Դրանք մինչև այսօր կոչվում են Հայիրի ավաններ և գտնվում են Գաղաադում։


Կեսօրին սպիտակ ձիեր հեծնողնե՛ր, Դատավորների ատյան գնացողնե՛ր,


Եվ եթե այնպես լինի, որ քո ժողովրդի որդիները քեզ ասեն. “Չե՞ս ասի մեզ, թե այդ ի՛նչ է քո ձեռքին”,-


Երբ նա մտավ Երուսաղեմ և ընդառաջ ելավ արքային, արքան ասաց նրան. «Ինչո՞ւ ինձ հետ չեկար, Մեմփիբոսթե՛»։


Ամբողջ երկիրը բարձրաձայն լալիս էր, ամբողջ զորքը անցնում էր Կեդրոնի հեղեղատով. արքան նույնպես անցավ Կեդրոնի հեղեղատով։ Ամբողջ զորքն ու արքան գնում էին անապատ տանող ճանապարհով։


Դրանից հետո Աբեսաղոմը մարտակառքեր, երիվարներ և առջևից վազող հիսուն հոգի սուրհանդակ հավաքեց։


Հիմա ընդունի՛ր այս ընծան, որ քո աղախինն իր տիրոջն է բերում, այն տո՛ւր իմ տիրոջ հետ գտնվող ծառաներին և


Զինվորներից մեկը նրան ասաց. «Քո հայրը խստագույնս երդվեցրեց ժողովրդին՝ ասելով. “Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև երեկո հաց կուտի”»։ Դրա համար էլ ժողովուրդը թուլացած էր։


Ապա Եսավը հարցրեց. «Իսկ ի՞նչ էին այն բոլոր գնացողները, որ ինձ հանդիպեցին»։ Նա պատասխանեց. «Որպեսզի քո ծառան շնորհ գտնի քո առաջ»։


Աբիմելեքը հարցրեց Աբրահամին. «Ի՞նչ են այս յոթ որոջները, որոնց առանձնացրիր»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ