Արքան Սադովկ քահանային ասաց. «Այնպե՛ս արեք, որ դու խաղաղությամբ քաղաք վերադառնաս, և քո որդի Աքիմաասն ու Աբիաթարի որդի Հովնաթանը՝ ձեր երկու որդիները, ձեզ հետ լինեն։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սադովկն ու նրա հետ բոլոր ղևտացիները Տիրոջ Ուխտի տապանակը հանեցին Բեթարից։ Նրանք կանգնեցրին Աստծու տապանակը և այն չտարան Բեթարից, մինչև որ ամբողջ ժողովուրդն այդ քաղաքից դուրս չեկավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա և երևաց Սադովկը, և նրա հետ՝ բոլոր ղևտացիները, որ տանում էին Աստծու ուխտի տապանակը. և նրանք կանգնեցրին Աստծու տապանակը, իսկ Աբիաթարը վեր գնաց, մինչև որ ամբողջ ժողովուրդը դուրս եկավ քաղաքից։ |
Արքան Սադովկ քահանային ասաց. «Այնպե՛ս արեք, որ դու խաղաղությամբ քաղաք վերադառնաս, և քո որդի Աքիմաասն ու Աբիաթարի որդի Հովնաթանը՝ ձեր երկու որդիները, ձեզ հետ լինեն։
Ահա քեզ հետ կլինեն Սադովկ և Աբիաթար քահանաները, և եթե որևէ բան լսես արքայի տնից, հայտնի՛ր Սադովկ ու Աբիաթար քահանաներին։
Տապանակը տանողների հետ գնում էին պարողների յոթ խմբեր, զվարակ ու գառներ էին զոհ մատուցում։
Սադովկ քահանան, սակայն, Բանեան՝ Հովիդայեի որդին, Նաթան մարգարեն, Սեմեին, Ռեին և Դավթի թիկնապահները Ադոնիայի հետ չէին։
Արքան Աբիաթար քահանային ասաց. «Գնա՛ քո ագարակը՝ Անաթովթ։ Այսօր դու մահվան ես արժանի, սակայն քեզ չեմ սպանի, քանզի իմ հոր առջև կրել ես Տիրոջ Ուխտի տապանակը, և դու էլ չարչարվել ես այնտեղ, որտեղ չարչարվել է իմ հայրը»։
Արքան Հովիդայեի որդի Բանեային նրա փոխարեն զորավար կարգեց, թագավորությունը փոխադրեց Երուսաղեմ և Սադովկ քահանային Աբիաթարի փոխարեն քահանա կարգեց Տիրոջ առաջ։ 35ա Տերը Սողոմոնին տվեց խելք ու մեծ իմաստնություն և սրտի լայնություն՝ ծովեզրի ավազի նման։ 35բ Սողոմոնն ավելի իմաստուն դարձավ, քան իր նախնիների բոլոր որդիները և եգիպտացի իմաստունները։ 35գ Նա կին առավ փարավոնի դստերը և նախքան իր պալատը կառուցելը նրան բերեց Դավթի քաղաքը։ Նա նախ յոթ տարի կառուցեց և ավարտեց Տիրոջ տունն ու Երուսաղեմի շուրջանակի պարիսպը։ 35դ Սողոմոն արքան ուներ յոթանասուն հազար բեռնակիր և ութսուն հազար քարհատ լեռներում։ 35ե Սողոմոնը շինեց ձուլածո ավազանը, մույթերը, մեծամեծ ավազանները և սյուները, բակի աղբյուրն ու պղնձե ավազանը։ 35զ Նա շինեց միջնաբերդը և Դավթի քաղաքն անջրպետեց խրամատով։ Դրանից հետո փարավոնի դուստրը ելավ Դավթի քաղաքից և եկավ իր տունը, որ Սողոմոնը շինել էր իր համար։ Ապա շինեց միջնաբերդը։ 35է Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակեզ և խաղաղության զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրա, որ կառուցել էր Տիրոջ համար, խունկ էր ծխում Տիրոջ առջև։ Նա ավարտեց տան կառուցումը։ 35ը Անձինք, որոնք ղեկավարում էին Սողոմոնի շինարարական գործերը և հսկում աշխատող մարդկանց, երեք հազար վեց հարյուր հոգի էին։ 35թ Նա կառուցեց Ասուրը, Մակդովը, Ազերը, Վերին Բեթորոնը և Բալաաթը, 35ժ բայց Տիրոջ տունը և Երուսաղեմի շուրջանակի պարիսպը շինելուց հետո կառուցեց այդ քաղաքները։ 35ժա Դավիթը կենդանի եղած ժամանակ պատվիրել էր Սողոմոնին՝ ասելով. «Ահա քեզ հետ է քեբրոնցի Հեմինի որդի Գերիի որդի Սեմեին։ 35ժբ Նա ծանր անեծքներով անիծեց ինձ այն օրը, երբ գնում էի դեպի իմ բանակը։ 35ժգ Սա Հորդանան գետի ափին ընդառաջ եկավ ինձ, և ես Տիրոջ անունով երդվեցի նրան՝ “Քեզ սրով չեմ սպանի”։ 35ժդ Արդ, նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես և գիտես, թե ի՛նչ պետք է անես նրան՝ նրա ալևոր մազերն արյամբ գերեզման իջեցնելու համար»։
Այն ժամանակ Դավիթն ասաց. «Ոչ ոք իրավունք չունի վերցնելու Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև նրանց է Տերն ընտրել իր տապանակը կրելու և նրա առաջ հավիտյան ծառայելու համար»։
Այդ մասը Սադովկի որդիներից՝ սրբագործված քահանաներինը կլինի, որոնք Տիրոջ տան պահպանությունն են կատարում, որոնք չմոլորվեցին իսրայելացիների մոլորությամբ, ինչպես մոլորվեցին ղևտացիները։
Երբ Ահարոնն ու նրա որդիները չվելու ժամանակ ավարտեն սրբարանը և դրա ողջ սպասքը ծածկելու գործը, միայն Կահաթի որդիները պիտի ներս մտնեն և վերցնեն դրանք, սակայն սրբություններին չպիտի դիպչեն, որպեսզի չմեռնեն։ Ահա այն ամենը, որ պիտի կրեն Կահաթի որդիները Վկայության խորանից։
Կահաթի որդիներին նա ոչինչ չտվեց, որովհետև նրանց պարտականությունը սրբազան սպասքն իրենց ուսերի վրա կրելն էր։
և պատվիրեցին ժողովրդին՝ ասելով. «Երբ տեսնեք Տիրոջ՝ ձեր Աստծու Ուխտի տապանակը, և մեր քահանաներին ու ղևտացիներին, որ կրում են այն, դուք էլ ելե՛ք ձեր տեղերից և գնացե՛ք տապանակի հետևից,
Հեսուն խոսեց նաև քահանաների հետ ու ասաց. «Տիրոջ Ուխտի տապանակը վերցրե՛ք և գնացե՛ք ժողովրդի առջևից»։ Քահանաները վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը և գնացին ժողովրդի առջևից։
Տապանակի առջևից գնացող յոթ քահանա թող վերցնեն տոնական յոթնափող եղջերափողերը։ Յոթերորդ օրը քաղաքի շուրջը պտույտ տվե՛ք յոթ անգամ, և քահանաները թող հնչեցնեն եղջերափողերը,
Նավեի որդի Հեսուն գնաց քահանաների մոտ և ասաց նրանց. «Վերցրե՛ք Ուխտի տապանակը, և յոթ քահանաներ յոթ տոնական եղջերափողեր առած՝ թող գնան Տիրոջ տապանակի առջևից»։