Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 3:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Հեսուն խոսեց նաև քահանաների հետ ու ասաց. «Տիրոջ Ուխտի տապանակը վերցրե՛ք և գնացե՛ք ժողովրդի առջևից»։ Քահանաները վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը և գնացին ժողովրդի առջևից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Ապա Հեսուն ասաց քահանաներին. «Վերցրե՛ք ուխտի տապանակը և անցե՛ք ժողովրդի առաջ»։ Նրանք վերցրին ուխտի տապանակը և գնացին ժողովրդի առջևից։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 3:6
11 Խաչաձեւ Հղումներ  

Երբ եկան Իսրայելի բոլոր ծերերը, քահանաները վերցրին Տիրոջ տապանակը և փոխադրեցին տաճար։


Եկան Իսրայելի բոլոր ծերերը։ Բոլոր ղևտացիները վերցրին տապանակը, Վկայության խորանն ու խորանում եղած ամբողջ սուրբ սպասքը,


քանի որ նրանց առաջ խրամատներ կբացվեն. կանցնեն դռնով և դուրս կելնեն նրանով, թագավորն էլ կելնի նրանց առաջ, և Տերը կառաջնորդի նրանց։


Երբ մեկնեցին Տիրոջ լեռից, երեք օրվա ճանապարհ անցան։ Այդ երեք օրերի ընթացքում Տիրոջ Ուխտի տապանակը գնում էր առջևից՝ նրանց համար հանգստանալու տեղ գտնելու նպատակով։


Արդ, եթե դու այդ ժողովրդին մի մարդու պես ոչնչացնես, ապա ազգերը, որ լսեցին քո անունը, կասեն.


ուր մեր նախակարապետը՝ Հիսուսը, մտավ մեզ համար՝ լինելով հավիտենական Քահանայապետ՝ ըստ Մելքիսեդեկի կարգի։


և պատվիրեցին ժողովրդին՝ ասելով. «Երբ տեսնեք Տիրոջ՝ ձեր Աստծու Ուխտի տապանակը, և մեր քահանաներին ու ղևտացիներին, որ կրում են այն, դուք էլ ելե՛ք ձեր տեղերից և գնացե՛ք տապանակի հետևից,


Հեսուն ասաց ժողովրդին. «Մաքրվե՛ք մինչև վաղը, որովհետև Տերը վաղը ձեր մեջ հրաշքներ է անելու»։


Եվ Տերն ասաց Հեսուին. «Այսօր կսկսեմ քեզ մեծարել Իսրայելի բոլոր որդիների առաջ, որպեսզի իմանան, թե ինչպես որ Մովսեսի հետ էի, այնպես էլ քեզ հետ կլինեմ։


Նավեի որդի Հեսուն գնաց քահանաների մոտ և ասաց նրանց. «Վերցրե՛ք Ուխտի տապանակը, և յոթ քահանաներ յոթ տոնական եղջերափողեր առած՝ թող գնան Տիրոջ տապանակի առջևից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ