Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Արքան Հովիդայեի որդի Բանեային նրա փոխարեն զորավար կարգեց, թագավորությունը փոխադրեց Երուսաղեմ և Սադովկ քահանային Աբիաթարի փոխարեն քահանա կարգեց Տիրոջ առաջ։ 35ա Տերը Սողոմոնին տվեց խելք ու մեծ իմաստնություն և սրտի լայնություն՝ ծովեզրի ավազի նման։ 35բ Սողոմոնն ավելի իմաստուն դարձավ, քան իր նախնիների բոլոր որդիները և եգիպտացի իմաստունները։ 35գ Նա կին առավ փարավոնի դստերը և նախքան իր պալատը կառուցելը նրան բերեց Դավթի քաղաքը։ Նա նախ յոթ տարի կառուցեց և ավարտեց Տիրոջ տունն ու Երուսաղեմի շուրջանակի պարիսպը։ 35դ Սողոմոն արքան ուներ յոթանասուն հազար բեռնակիր և ութսուն հազար քարհատ լեռներում։ 35ե Սողոմոնը շինեց ձուլածո ավազանը, մույթերը, մեծամեծ ավազանները և սյուները, բակի աղբյուրն ու պղնձե ավազանը։ 35զ Նա շինեց միջնաբերդը և Դավթի քաղաքն անջրպետեց խրամատով։ Դրանից հետո փարավոնի դուստրը ելավ Դավթի քաղաքից և եկավ իր տունը, որ Սողոմոնը շինել էր իր համար։ Ապա շինեց միջնաբերդը։ 35է Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակեզ և խաղաղության զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրա, որ կառուցել էր Տիրոջ համար, խունկ էր ծխում Տիրոջ առջև։ Նա ավարտեց տան կառուցումը։ 35ը Անձինք, որոնք ղեկավարում էին Սողոմոնի շինարարական գործերը և հսկում աշխատող մարդկանց, երեք հազար վեց հարյուր հոգի էին։ 35թ Նա կառուցեց Ասուրը, Մակդովը, Ազերը, Վերին Բեթորոնը և Բալաաթը, 35ժ բայց Տիրոջ տունը և Երուսաղեմի շուրջանակի պարիսպը շինելուց հետո կառուցեց այդ քաղաքները։ 35ժա Դավիթը կենդանի եղած ժամանակ պատվիրել էր Սողոմոնին՝ ասելով. «Ահա քեզ հետ է քեբրոնցի Հեմինի որդի Գերիի որդի Սեմեին։ 35ժբ Նա ծանր անեծքներով անիծեց ինձ այն օրը, երբ գնում էի դեպի իմ բանակը։ 35ժգ Սա Հորդանան գետի ափին ընդառաջ եկավ ինձ, և ես Տիրոջ անունով երդվեցի նրան՝ “Քեզ սրով չեմ սպանի”։ 35ժդ Արդ, նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես և գիտես, թե ի՛նչ պետք է անես նրան՝ նրա ալևոր մազերն արյամբ գերեզման իջեցնելու համար»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Թագավորը Հովիադայի որդի Բանեային նրա փոխարեն կարգեց զորքի հրամանատար, իսկ Աբիաթարի փոխարեն նշանակեց Սադովկ քահանային։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:35
19 Խաչաձեւ Հղումներ  

իսկ ինձ՝ քո ծառային, Սադովկ քահանային, Հովիդայեի որդի Բանեային և քո Սողոմոն ծառային չի կանչել։


Արքան ասաց նրանց. «Ձեզ հետ վերցրե՛ք ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին իմ ջորու վրա նստեցրե՛ք և իջեցրե՛ք Գեհովն։


Սադովկ քահանան, Նաթան մարգարեն, Հովիդայեի որդի Բանեան, քերեթիներն ու փելեթիները եկան և Սողոմոնին նստեցրին Դավիթ արքայի ջորու վրա և նրան տարան Գեհովն։


Եվ Սողոմոնը Աբիաթարին զրկեց Տիրոջ քահանայությունից, որպեսզի կատարվի Տիրոջ այն խոսքը, որ Սելովում ասել էր Հեղիի տան վերաբերյալ։


Հովիդայեի որդի Բանեան՝ սպարապետ, Սադովկն ու Աբիաթարը՝ քահանաներ,


Դավիթը կանչեց Սադովկ ու Աբիաթար քահանաներին և ղևտացիներին՝ Ուրիելին, Ասայիային, Հովելին, Սամայիային, Ելիելին, Ամինադաբին,


Դավիթը խմբերի բաժանեց նրանց. Եղիազարի որդիներից՝ Սադովկին և Իթամարի որդիներից՝ Աքիմելեքին, ըստ իրենց թվահամարի, պաշտոնի ու ազգատոհմերի։


Երրորդը երրորդ ամսվա համար քահանայապետ Հովդաեի որդի Բանեան էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։


Այն օրը ուրախությամբ կերան ու խմեցին Տիրոջ առջև, երկրորդ անգամ գահ բարձրացրին Դավթի որդի Սողոմոնին, Տիրոջ առջև նրան թագավոր օծեցին, իսկ Սադովկին՝ քահանա։


որդին Սեղումի, որդին Սադովկի, որդին Աքիտովբի,


վերահասու է լինում անքննելի, փառավոր ու հրաշակերտ բաների, որ թիվ ու հաշիվ չունեն։


իսկ հյուսիս նայող պատշգամբը՝ այն քահանաների համար, որոնք խորանի ծառայությունն են կատարում։ Դրանք Սադովկի որդիներն են, ղևտացիների ցեղից, որոնք կարող են մոտենալ՝ Տիրոջը պաշտամունք մատուցելու»։


Սադովկի որդուց սերած ղևտացի քահանաներին, որոնք պաշտամունք մատուցելու համար ինձ կմոտենան,- ասում է Տերը՝ Աստված,- մեղքերի քավության համար նախիրից մի զվարակ կտաս ողջակիզելու։


Քանզի Սաղմոսների գրքում գրված է. «Թող նրա տունն ավերակ դառնա, և ոչ ոք թող այնտեղ չբնակվի» (Սաղ. 68(69).26), և դարձյալ՝ «Թող նրա առաքելությունն ուրիշն առնի» (Սաղ. 108(109).8)։


Ես ինձ համար հավատարիմ մի քահանա մեջտեղ պիտի հանեմ, որ կատարի այն ամենը, ինչ կա իմ մտքում և հոգում։ Նրա սերունդը հաստատուն պիտի պահեմ, որ միշտ իմ օծյալի առջև ծառայի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ