Արքան ասաց Եթթիին. «Արի՛ ինձ հետ»։ Եվ գեթացի Եթթին գնաց իր հետ եղած բոլոր ծառաներով ու ամբողջ բազմությամբ հանդերձ։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբողջ երկիրը բարձրաձայն լալիս էր, ամբողջ զորքը անցնում էր Կեդրոնի հեղեղատով. արքան նույնպես անցավ Կեդրոնի հեղեղատով։ Ամբողջ զորքն ու արքան գնում էին անապատ տանող ճանապարհով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամբողջ երկիրը լաց էր լինում բարձր ձայնով, մինչ անց էր կենում ամբողջ ժողովուրդը. թագավորն անց կացավ Կեդրոնի հեղեղատով, և ամբողջ ժողովուրդն անց էր կենում անապատ տանող ճանապարհով։ |
Արքան ասաց Եթթիին. «Արի՛ ինձ հետ»։ Եվ գեթացի Եթթին գնաց իր հետ եղած բոլոր ծառաներով ու ամբողջ բազմությամբ հանդերձ։
Արքան Սիբային ասաց. «Այդ ի՞նչ է»։ Սիբան ասաց. «Էշերն արքայի համար են, որ նստի, հացն ու արմավը՝ ծառաների համար, որ ուտեն, իսկ գինին՝ այստեղ՝ անապատում մնացած մարդկանց համար, որ խմեն»։
Նա իր մայր Մաաքային զրկեց «Մեծ տիկին» կոչումից, քանզի նա Աստարտի կուռքեր պատրաստեց։ Ասան կործանեց նրա կուռքերը և հրով այրեց Կեդրոնի հեղեղատում։
Այն օրը, որ ելնես և Կեդրոնի հեղեղատն անցնես, լա՛վ իմացիր, որ կմեռնես, և քո արյունը քո գլխին կլինի»։ Արքան այդ օրը երդվել տվեց նրան։
Քահանաները մտան Տիրոջ տունը, որ սրբեն այն, և դուրս հանեցին այն ամեն տեսակ աղտեղությունները, որ գտան Տիրոջ տանն ու Տիրոջ տան գավթում։ Ղևտացիները դուրս հանեցին դրանք և առան տարան Կեդրոնի հեղեղատը։
Փաքադիմի ու Մոխիրների ողջ ձորը, ողջ Սարեմոթը, մինչև Կեդրոնի ձորը, մինչև արևելյան կողմի Ձիերի դռան անկյունը պետք է դառնան Տիրոջ սրբությունը, և այս բոլորը այլևս չեն հափշտակվելու և չեն ավերվելու մինչև հավիտենություն»։
Հիրավի սա՛ է նա, որի մասին խոսվել է Եսայի մարգարեի միջոցով, որ ասում է. «Մի ձայն է գոչում անապատում. “Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները”» (Ես. 40.3)։
Եվ մանուկն աճում ու զորանում էր հոգով։ Ապրում էր անապատներում մինչև Իսրայելում իր երևալու օրը։
Այս ամենն ասելուց հետո Հիսուսն աշակերտներով հանդերձ ելավ գնաց Կեդրոնի ձորի մյուս կողմը, որտեղ մի պարտեզ կար, ուր մտան ինքն ու իր աշակերտները։