Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Այս ամենն ասելուց հետո Հիսուսն աշակերտներով հանդերձ ելավ գնաց Կեդրոնի ձորի մյուս կողմը, որտեղ մի պարտեզ կար, ուր մտան ինքն ու իր աշակերտները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հիսուսն այս ասելուց հետո իր աշակերտների հետ ելավ գնաց Կեդրոնի ձորի մյուս կողմը։ Այնտեղ մի պարտեզ կար, ուր մտան ինքն ու իր աշակերտները։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:1
25 Խաչաձեւ Հղումներ  

Եկան այն այգին, որ Գեթսեմանի էր կոչվում։ Հիսուսն աշակերտներին ասաց. «Նստե՛ք այստեղ, մինչև աղոթեմ»։


Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ եկավ մի այգի, որի անունը Գեթսեմանի էր։ Նրանց ասաց. «Նստե՛ք այդտեղ, մինչև որ գնամ աղոթեմ»։


Ամբողջ երկիրը բարձրաձայն լալիս էր, ամբողջ զորքը անցնում էր Կեդրոնի հեղեղատով. արքան նույնպես անցավ Կեդրոնի հեղեղատով։ Ամբողջ զորքն ու արքան գնում էին անապատ տանող ճանապարհով։


Եվ քահանայապետի ծառաներից մեկը՝ նրա ազգականը, որի ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս պարտեզում տեսա քեզ նրա հետ»։


Իսկ որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, այնպես եմ անում, ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացեք գնանք այստեղից»։


Փաքադիմի ու Մոխիրների ողջ ձորը, ողջ Սարեմոթը, մինչև Կեդրոնի ձորը, մինչև արևելյան կողմի Ձիերի դռան անկյունը պետք է դառնան Տիրոջ սրբությունը, և այս բոլորը այլևս չեն հափշտակվելու և չեն ավերվելու մինչև հավիտենություն»։


Նրանք վեր կացան ու քանդեցին բոլոր զոհասեղանները, որ կային Երուսաղեմում և բոլոր այն սեղանները, որոնց վրա խունկ էին ծխում սուտ աստվածներին, քանդեցին ու գցեցին Կեդրոնի հեղեղատը։


Ասան իր մորը՝ Մաաքային, հեռացրեց, քանի որ Աստարտի քրմուհի էր, ու խորտակելով կուռքը՝ այրեց Կեդրոնի հեղեղատում։


Վերնատների տանիքների վրա Հուդայի երկրի թագավորների կառուցած զոհասեղանները, Տիրոջ տան երկու սրահներում Մանասեի կառուցած զոհասեղանները արքան քանդեց, ջարդուփշուր արեց և նրանց փոշին Կեդրոնի հեղեղատը թափեց։


Տիրոջ տնից հանեց Աստարտի կուռքը և Երուսաղեմից դուրս բերելով՝ Կեդրոնի հեղեղատում այրեց, փոշու վերածեց այն և նրա մոխիրը ժողովրդի որդիների գերեզմանների վրա ցանեց։


Նա իր մայր Մաաքային զրկեց «Մեծ տիկին» կոչումից, քանզի նա Աստարտի կուռքեր պատրաստեց։ Ասան կործանեց նրա կուռքերը և հրով այրեց Կեդրոնի հեղեղատում։


Եվ Տերը՝ Աստված, նրան դուրս հանեց բարօրության դրախտից՝ մշակելու հողը, որից առաջացել էր։


Ապա գոհություն մատուցելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։


Ապա սաղմոսերգելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։


Տերը՝ Աստված, վերցրեց իր ստեղծած մարդուն և դրեց բարօրության դրախտում [𝕸 Էդենի պարտեզում], որպեսզի մշակի և պահպանի այն։


Այն օրը, որ ելնես և Կեդրոնի հեղեղատն անցնես, լա՛վ իմացիր, որ կմեռնես, և քո արյունը քո գլխին կլինի»։ Արքան այդ օրը երդվել տվեց նրան։


Արքան հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ աստիճանի քահանաներին ու դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս բերեն Բահաղի, Աստարտի և երկնքի զորությունների կուռքերը։ Դրանք այրեց Երուսաղեմից դուրս գտնվող Կեդրոնի դաշտում և դրանց մոխիրը տարավ Բեթել։


Քահանաները մտան Տիրոջ տունը, որ սրբեն այն, և դուրս հանեցին այն ամեն տեսակ աղտեղությունները, որ գտան Տիրոջ տանն ու Տիրոջ տան գավթում։ Ղևտացիները դուրս հանեցին դրանք և առան տարան Կեդրոնի հեղեղատը։


Այսպես գիշերով հեղեղատով ելա պարիսպն ի վեր՝ սրտնեղությունից ճնշվելով պարսպի վիճակից, և հասնելով Հեղեղատի դարպասին՝ վերադարձա։


Եվ մեզ մոտ գալով՝ վերցրեց Պողոսի գոտին, դրանով կապեց ինքն իր ոտքերն ու ձեռքերը և ասաց. «Այսպես է ասում Սուրբ Հոգին. “Այն մարդուն, որի գոտին է այս, հրեաները այսպես պիտի կապեն Երուսաղեմում և հանձնեն հեթանոսների ձեռքը”»։


Այն կբրդես և վրան ձիթայուղ կլցնես։ Այն Տիրոջը մատուցվող անարյուն զոհ է։


Օ՛ն, վե՛ր կացեք գնանք, որովհետև ահա մոտեցավ նա, ով ինձ մատնելու է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ