Դավիթը Գաղաադի Հաբիս բնակավայրի առաջնորդների մոտ պատգամավորներ ուղարկեց և ասաց նրանց. «Օրհնյալ լինեք Տիրոջից, որ ձեր տիրոջ՝ Տիրոջից օծյալ Սավուղի նկատմամբ բարյացակամ եք եղել. թաղել եք նրան ու իր որդի Հովնաթանին։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինձ հետ երկար չես եղել, որ գաս մեզ հետ, երբ ինքս էլ չգիտեմ, թե ո՛ւր եմ գնում և ո՛ւր պիտի գնամ։ Դու հե՛տ դարձիր, քո եղբայրներին էլ հե՛տ դարձրու քեզ հետ, և Տերը քեզ ողորմություն ու արդարություն կանի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո գալը դեռ երեկ էր, մի՞թե այսօր քեզ տեղից հանեմ, որ գաս մեզ հետ. թող ես գնամ, ուր որ գնում եմ, դու ե՛տ դարձիր և քո եղբայրներին էլ ե՛տ դարձրու. թող ողորմածություն և ճշմարտություն լինի քեզ հետ»։ |
Դավիթը Գաղաադի Հաբիս բնակավայրի առաջնորդների մոտ պատգամավորներ ուղարկեց և ասաց նրանց. «Օրհնյալ լինեք Տիրոջից, որ ձեր տիրոջ՝ Տիրոջից օծյալ Սավուղի նկատմամբ բարյացակամ եք եղել. թաղել եք նրան ու իր որդի Հովնաթանին։
Արդ, Տերը ձեր նկատմամբ ողորմություն և արդարություն թող անի, իսկ ես այդ բարի գործի համար հատուցելու եմ ձեզ։
Քանզի այժմ իսկ ձեր սրտերում Անօրենություն եք գործում երկրում, Եվ ձեր ձեռքերը անիրավություն են նյութում։
Մոլորյալները չարիքներ են նյութում, բարիները՝ ողորմություն և ճշմարտություն։ Չարիքներ նյութողները չեն ճանաչում ողորմությունն ու հավատը, իսկ բարիքներ ծրագրողները ձեռք կբերեն հարգանք, վստահություն։
Ողորմությունն ու հավատքը թող քեզանից չպակասեն, կախի՛ր դրանք քո պարանոցից և գրի՛ր դրանք սրտիդ երկայնքով և դու շնորհ կգտնես։
Ջրերը կհուզվեն ծովից մինչև ծով և հյուսիսից մինչև արևելք. կընթանան՝ Տիրոջ խոսքը փնտրելու, բայց չեն գտնի։
որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։
Դավիթն ու նրա հետ եղող մարդիկ, մոտավորապես չորս հարյուր մարդ վեր կացան, ելան Կեիլայից ու գնացին, ուր կարող էին գնալ։ Երբ Սավուղին հայտնեցին, թե Դավիթը փախել է Կեիլայից, նա հրաժարվեց քաղաքի վրա հարձակվելուց։