Հուդան նրան պատասխանեց՝ ասելով. «Այն մարդը մեզ հստակ զգուշացրեց. “Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի”։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքան ասաց. «Թող իր տուն վերադառնա և իմ երեսը չտեսնի»։ Աբեսաղոմն իր տուն վերադարձավ և արքայի աչքին չերևաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ թագավորն ասաց. «Թող նա վերադառնա իր տուն և իմ երեսը չտեսնի»։ Եվ Աբիսողոմը վերադարձավ իր տուն և թագավորի երեսը չտեսավ։ |
Հուդան նրան պատասխանեց՝ ասելով. «Այն մարդը մեզ հստակ զգուշացրեց. “Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի”։
Նրա եղբայր Աբեսաղոմը հարցրեց նրան. «Մի՞թե քո եղբայր Ամովնը քեզ հետ պառկեց։ Արդ, քո՛ւյր իմ, լո՛ւռ մնա, որովհետև նա քո եղբայրն է։ Մտքիցդ մի՛ անցկացրու այդ բանը պատմել»։ Եվ Թամարը, որպես այրի, բնակվեց իր եղբայր Աբեսաղոմի տանը։
Դավիթն ասաց. «Բարի, ես քեզ հետ ուխտ կկնքեմ, բայց քեզանից մի բան եմ խնդրում. ինձ չներկայանաս, եթե ինձ տեսնելու գալիս հետդ չբերես Սավուղի դուստր Մեղքողին»։
Փարավոնն ասաց. «Հեռացի՛ր ինձնից. զգո՛ւյշ եղիր, այլևս չհամարձակվես իմ աչքին երևալ, որովհետև որ օրը երևաս ինձ, կմեռնես»։