Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Դավիթն ասաց. «Բարի, ես քեզ հետ ուխտ կկնքեմ, բայց քեզանից մի բան եմ խնդրում. ինձ չներկայանաս, եթե ինձ տեսնելու գալիս հետդ չբերես Սավուղի դուստր Մեղքողին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Դավիթն ասաց. «Լավ, ես քեզ հետ դաշինք կկնքեմ, բայց քեզանից մի բան եմ պահանջում. եթե ուզում ես գալ ինձ տեսնելու, մինչև Սավուղի աղջկան՝ Մեղքողին, չբերես քեզ հետ, իմ երեսը տեսնելու չգաս»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:13
8 Խաչաձեւ Հղումներ  

Հուդան նրան պատասխանեց՝ ասելով. «Այն մարդը մեզ հստակ զգուշացրեց. “Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի”։


Դու ասացիր քո ծառաներին. “Եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնի, չհամարձակվեք երևալ իմ աչքին”։


Մենք ասացինք. “Չենք կարող այնտեղ իջնել։ Եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ իջնի, ապա կիջնենք։ Որովհետև չենք կարող այդ մարդուն ներկայանալ, եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չիջնի”։


Աբենները, անմիջապես պատգամավորներ ուղարկելով Թեսաղմի երկիր՝ Դավթի մոտ, ասաց. «Ինձ հետ քո ո՛ւխտը կնքիր, և ես քեզ կօգնեմ ամբողջ Իսրայելը քո կողմը դարձնելու համար»։


Երբ Աստծու տապանակը հասավ Դավթի քաղաքը, Սավուղի դուստր Մեղքողը պատուհանից դուրս նայեց ու տեսնելով, որ Դավիթ արքան երգում է ու պարում, իր հոգում արհամարհեց նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ