Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Նրա եղբայր Աբեսաղոմը հարցրեց նրան. «Մի՞թե քո եղբայր Ամովնը քեզ հետ պառկեց։ Արդ, քո՛ւյր իմ, լո՛ւռ մնա, որովհետև նա քո եղբայրն է։ Մտքիցդ մի՛ անցկացրու այդ բանը պատմել»։ Եվ Թամարը, որպես այրի, բնակվեց իր եղբայր Աբեսաղոմի տանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եվ նրա եղբայր Աբիսողոմն ասաց նրան. «Մի՞թե Ամնոնը՝ քո եղբայրը, եղավ քեզ հետ։ Քո՛ւյր իմ, լո՛ւռ մնա, նա քո եղբայրն է, և այս բանն էլ հոգս մի՛ դարձրու սրտիդ համար»։ Եվ Թամարը անմխիթար բնակվեց իր եղբայր Աբիսողոմի տանը։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:20
7 Խաչաձեւ Հղումներ  

Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ տե՛ղ տվեք Աստծու բարկությանը, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» (Բ Օր. 32.35),- ասում է Տերը։


Ով կոծում է թշնամու վրա, շուրթերով բացահայտում է ամեն ինչ, և իր սրտում նենգություն է նյութում։


Սրանք Լիայի որդիներն են, որոնց, նաև իր դուստր Դինային նա ծնեց Հակոբի համար Ասորիների Միջագետքում։ Բոլորը՝ որդիներն ու դուստրերը, երեսուներեք հոգի էին։


Նրան տեսավ Սյուքեմը՝ Եմովր Քոռեցու որդին, որը երկրի իշխանն էր, և նրան առևանգելով՝ պառկեց նրա հետ ու բռնաբարեց նրան։


Թամարը մոխիր վերցրեց և լցրեց իր գլխին, պատառոտեց կոճակներով զարդարուն պարեգոտը, որ հագել էր, ձեռքը դրեց իր գլխին և լաց լինելով գնաց։


Արքան լսեց այս բաները և խիստ բարկացավ, սակայն չվրդովեց իր որդի Ամովնի հոգին, որովհետև սիրում էր նրան, քանի որ նա իր անդրանիկ որդին էր։


Արքան ասաց. «Թող իր տուն վերադառնա և իմ երեսը չտեսնի»։ Աբեսաղոմն իր տուն վերադարձավ և արքայի աչքին չերևաց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ