Երկրի վրայի բոլոր գազաններից, որոնց Տերը՝ Աստված, ստեղծեց, ամենախորամանկը օձն էր։ Եվ նա ասաց կնոջը. «Աստված ինչո՞ւ ասաց. “Դրախտում գտնվող ոչ մի ծառից չուտեք”»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամովնն ուներ Հովնադաբ անունով մի ընկեր, որը Դավթի եղբայր Սամաայի որդին էր։ Հովնադաբը շատ խորագետ մարդ էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Ամնոնը մի ընկեր ուներ, որի անունը Հովնադաբ էր. նա Դավթի եղբայր Սամաայի որդին էր։ Հովնադաբը շատ խորամանկ մարդ էր։ |
Երկրի վրայի բոլոր գազաններից, որոնց Տերը՝ Աստված, ստեղծեց, ամենախորամանկը օձն էր։ Եվ նա ասաց կնոջը. «Աստված ինչո՞ւ ասաց. “Դրախտում գտնվող ոչ մի ծառից չուտեք”»։
Հուդան իր ոդողոմացի հովվի միջոցով մի ուլ ուղարկեց, որպեսզի այդ կնոջից հետ ստանա գրավը, բայց հովիվը չգտավ նրան։
Ամովնը նեղվում էր այն աստիճան, որ հիվանդացավ իր քույր Թամարի պատճառով։ Թամարը կույս էր, և Ամովնի համար դժվար էր նրան մերձենալու որևէ փորձ անել։
Դավթի եղբայր Սամաայի որդի Հովնադաբն ասաց. «Մի՛ ասա, իմ տե՛ր արքա, թե՝ “Արքայի բոլոր որդիները մեռան”, քանի որ միայն Ամո՛նը մեռավ։ Աբեսաղոմն այդպես էր որոշել այն օրվանից, երբ Ամովնը բռնաբարել էր իր քրոջը՝ Թամարին։
Նա ասաց Ամովնին. «Ինչո՞ւ ես դու այդպես օրեցօր հյուծվում, ո՜վ արքայորդի, և ինձ չես պատմում»։ Ամովնը նրան ասաց. «Իմ եղբայր Աբեսաղոմի քրոջը՝ Թամարին եմ սիրում»։
Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։
Դավթի հորեղբայր Հովնաթանը՝ իմաստուն մի մարդ, խորհրդական էր՝ միևնույն ժամանակ լինելով ատենադպիր։ Աքիմենի որդի Հեիելը արքայի որդիների դաստիարակն էր։
Իմ ժողովրդի իշխաններն ինձ չճանաչեցին, որովհետև նրանք ոչ թե խելացի, այլ անմիտ որդիներ են. չարություն գործելիս իմաստուն են, իսկ բարի բան անել չգիտեն։
որովհետև այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու առաջ, քանի որ գրված է. «Նա իմաստուններին բռնում է իրենց հնարամտության մեջ» (Հոբ 5.13)։
Սամուելը Հեսսեին ասաց. «Այսքա՞ն են քո որդիները»։ Հեսսեն ասաց. «Մի փոքրիկ տղա էլ ունեմ, որ ոչխարներն է արածեցնում»։ Սամուելն ասաց Հեսսեին. «Մա՛րդ ուղարկիր ու բերե՛լ տուր նրան, մենք սեղան չենք նստի, մինչև նա այստեղ չգա»։