Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 38:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Այդ ժամանակ Հուդան հեռացավ իր եղբայրներից և եկավ Իրաս անունով ոդողոմացի մի մարդու մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Այն ժամանակ Հուդան իր եղբայրների մոտից իջավ ու գնաց Իրաս անունով ոդողոմացի մի մարդու մոտ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 38:1
12 Խաչաձեւ Հղումներ  

Մի օր, երբ Եղիսեեն անցնում էր Սոմնայից, մի հարուստ կին նրան կանչեց հաց ուտելու։ Եղիսեեն շատ հաճախ այնտեղից անցնելիս մտնում էր այդ տունը՝ ուտելու և խմելու։


Դավիթն այնտեղից գնաց և ապաստանեց Ոդողոմի քարայրում։ Նրա եղբայրներն ու նրա հոր ամբողջ տունը լսեցին և եկան այնտեղ՝ նրա մոտ։


մինչև բերեն քո ժառանգորդներին, ժառանգությամբ Լաքիսի՛ բնակիչ, մինչև Ոդողամ հասնի Սիոնի դստեր փառքը։


Իմաստունների հետ ընթացողը իմաստուն կլինի, անզգամներին ընկերացողը հայտնի կդառնա։


Հերիմութը, Ոդողամը, Ներման, Սոկքովթը, Ազեկան,


Թողե՛ք անզգամությունը, և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեք, և դուք կփրկվեք, գիտությա՛մբ ուղղեք հանճարը և ճի՛շտ ըմբռնեք խրատը»։


Երեսուն զորավարներից երեքը գնացին Կասովա՝ Ոդողոմի քարայրը, Դավթի մոտ։ Այլազգիների գնդերը բանակատեղի էին դրել Ռափայինների հովտում։


Հայելն ընդառաջ ելավ Սիսարային և ասաց նրան. «Արի՛, տե՛ր իմ, արի ինձ մոտ և մի՛ վախեցիր»։ Եվ նա գնաց վրանը՝ նրա մոտ, և նրան ծածկեց ծածկոցով։


Լեբնայի թագավորը, Ոդողոմի թագավորը,


Շատ օրեր անցան, և Հուդայի կինը՝ Շավայի դուստրը, մեռավ։ Հուդան սգից դուրս գալուց հետո իր ոդողոմացի հովիվ Իրասի հետ գնաց Թամնա՝ իր ոչխարները խուզելու։


Հուդան իր ոդողոմացի հովվի միջոցով մի ուլ ուղարկեց, որպեսզի այդ կնոջից հետ ստանա գրավը, բայց հովիվը չգտավ նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ