Նրա հայրն ասաց. «Ես կարծեցի, թե դու ատեցիր նրան և նրան կնության տվեցի քո ընկերոջը։ Չէ՞ որ նրա կրտսեր քույրը նրանից գեղեցիկ է, թող սա քեզ կին լինի նրա փոխարեն»։
Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է փեսայի ձայնի համար։ Արդ, այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է։
Ձեր բոլորի համար չեմ ասում, որովհետև ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպեսզի կատարվի գրվածը՝ “Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ” (Սաղ. 40(41).10(9))։
Այլազգիներն ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Եվ ասացին. «Թամնացու փեսա Սամփսոնը, որովհետև կնոջ հայրը նրա կնոջն առավ և նրա ընկերոջը կնության տվեց»։ Այլազգիները վեր կացան, կրակով այրեցին նրա կնոջ հոր տունը, կնոջը և կնոջ հորը։
Թող իմ եղբորորդի՛ն իջնի իր պարտեզը և իր ծառերի պտուղներն ուտի։ Մտա իմ պարտեզը, քո՛ւյր իմ հարս, հավաքեցի զմուռսն իմ՝ խնկերով հանդերձ, կերա հացն իմ մեղրով, խմեցի գինին իմ կաթով։ Կերե՛ք, մերձավորնե՛ր իմ, խմե՛ք և հարբե՛ք, եղբորորդինե՛ր իմ։