Շատ օրեր անցան, և Հուդայի կինը՝ Շավայի դուստրը, մեռավ։ Հուդան սգից դուրս գալուց հետո իր ոդողոմացի հովիվ Իրասի հետ գնաց Թամնա՝ իր ոչխարները խուզելու։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբեսաղոմը եկավ արքայի մոտ և ասաց նրան. «Ահավասիկ քո ծառայի ոչխարները խուզելու ժամանակն է։ Արքան ու նրա ծառաները քո ծառայի հետ թող գնան Բեթմարոն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբիսողոմը եկավ թագավորի մոտ և ասաց. «Ահա խուզում են քո ծառայի ոչխարները. խնդրում եմ, որ թագավորը և իր ծառաները գնան ծառայիդ հետ»։ |
Շատ օրեր անցան, և Հուդայի կինը՝ Շավայի դուստրը, մեռավ։ Հուդան սգից դուրս գալուց հետո իր ոդողոմացի հովիվ Իրասի հետ գնաց Թամնա՝ իր ոչխարները խուզելու։
Երեք տարի անց, երբ Աբեսաղոմը Եփրեմի երկրին մերձակա Բեթմարոն բնակավայրում պետք է խուզեր իր ոչխարները, իր մոտ հրավիրեց արքայի բոլոր որդիներին։
Արքան ասաց Աբեսաղոմին. «Ո՛չ, որդյա՛կ իմ, ամենքս թող չգնանք ու չծանրաբեռնենք քեզ»։ Նա պնդեց, սակայն արքան չուզեց գնալ և օրհնեց նրան։
Լսել եմ, որ խուզում ես քո հոտերը։ Քո հովիվները մեզ հետ էին այստեղ՝ անապատում, և մեզ հետ որքան մնացել են Կարմելոսում, նրանց արգելք չհանդիսացանք և ոչ մի բանի ձեռք չտվեցինք։