Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Երեք տարի անց, երբ Աբեսաղոմը Եփրեմի երկրին մերձակա Բեթմարոն բնակավայրում պետք է խուզեր իր ոչխարները, իր մոտ հրավիրեց արքայի բոլոր որդիներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Երկու տարի անցնելուց հետո, երբ Եփրեմի երկրին մոտիկ Բաաղհասորում Աբիսողոմի ոչխարի խուզն էր, Աբիսողոմը հրավիրեց թագավորի բոլոր որդիներին։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:23
13 Խաչաձեւ Հղումներ  

Այդ օրերին Դավիթը լսեց, որ Նաբաղ կարմեղացին խուզում է իր հոտերը։


Նա աշտարակներ կառուցեց նաև անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ Սեփելայում ու ցածրադիր դաշտավայրում և այգեգործներ՝ լեռներում և Կարմելոսում. նա սիրում էր երկրագործությունը։


Մովաբի Մոսա արքան ոչխարի հոտերի տեր էր և Իսրայելի արքային հարկ էր տալիս հարյուր հազար մաքի ու հարյուր հազար նրբագեղմ խոյ։


Այսօր նա իջել է, մորթել բազում արջառներ, ոչխարներ ու գառներ, կանչել արքայի բոլոր որդիներին, զորքի հրամանատարներին ու Աբիաթար քահանային։ Նրանք ահա ուտում ու խմում են նրա մոտ՝ ասելով. “Կեցցե՛ Ադոնիա արքան”,


Նա շատ արջառներ, ոչխարներ ու գառներ է մորթել, կանչել է արքայի բոլոր որդիներին, Աբիաթար քահանային ու զորքի հրամանատար Հովաբին, իսկ քո ծառա Սողոմոնին չի կանչել։


Մի օր Ադոնիան ոչխարներ, եզներ ու գառներ մորթեց Զոողեթի Քարի մոտ, որը Ռովգելի երկրի մոտ է։ Նա կանչեց իր բոլոր եղբայրներին՝ արքայի որդիներին, և Հուդայի երկրի բոլոր երևելիներին՝ արքայի ծառաներին,


Աբիգեան գնաց Նաբաղի մոտ։ Նրա տանը թագավորական խնջույքի պես խրախճանք էր, Նաբաղը զվարթացել էր և շատ հարբել։ Կինը մինչև առավոտ նրան ոչ մի բան չպատմեց։


Լսել եմ, որ խուզում ես քո հոտերը։ Քո հովիվները մեզ հետ էին այստեղ՝ անապատում, և մեզ հետ որքան մնացել են Կարմելոսում, նրանց արգելք չհանդիսացանք և ոչ մի բանի ձեռք չտվեցինք։


Մաոնում մի մարդ կար, որի հոտերը Կարմելոսում էին։ Նա շատ հարուստ էր. ուներ երեք հազար ոչխար, հազար այծ։ Իր հոտերը Կարմելոսում էին խուզում։


Աբեսաղոմը եկավ արքայի մոտ և ասաց նրան. «Ահավասիկ քո ծառայի ոչխարները խուզելու ժամանակն է։ Արքան ու նրա ծառաները քո ծառայի հետ թող գնան Բեթմարոն»։


Երբ Լաբանը գնացել էր իր ոչխարներին խուզելու, Ռաքելը գողացավ իր հոր կուռքերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ