Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Արքան ասաց Աբեսաղոմին. «Ո՛չ, որդյա՛կ իմ, ամենքս թող չգնանք ու չծանրաբեռնենք քեզ»։ Նա պնդեց, սակայն արքան չուզեց գնալ և օրհնեց նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Եվ թագավորն ասաց Աբիսողոմին. «Ո՛չ, որդի՛ս, թող բոլորս չգնանք ու բեռ չդառնանք քեզ վրա»։ Աբիսողոմը ստիպեց նրան, բայց թագավորը չուզեց գնալ և օրհնեց նրան։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:25
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երբ մկրտվեցին ինքն ու իր տունը, նա աղաչեց և ասաց. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, իմ տո՛ւն մտեք և օթևանե՛ք»։ Եվ ստիպելով՝ մեզ տարավ։


Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մո՛տ գիշերիր, որովհետև երեկո է, և օրն էլ տարաժամել է»։ Եվ նա ներս մտավ՝ նրանց հետ այնտեղ գիշերելու։


Եվ տերը ծառային ասաց. “Դո՛ւրս եկ ճանապարհներն ու ցանկապատների առաջ և մարդկանց այստե՛ղ մտցրու, որպեսզի տունս լցվի”։


Հովաբը երեսնիվայր գետնին ընկնելով՝ երկրպագեց արքային, օրհնեց նրան։ Հովաբն ասաց. «Այսօր քո ծառան իմացավ, որ շնորհ է գտել քո աչքում, տե՛ր իմ արքա, քանի որ իմ տեր արքան իր ծառայի ասածը կատարեց»։


Եվ ահա Բոոսը եկավ Բեթղեհեմից և ասաց իր հնձվորներին. «Տերը ձեզ հետ»։ Նրանք ասացին. «Տերն օրհնի քեզ»։


Աբեսաղոմը եկավ արքայի մոտ և ասաց նրան. «Ահավասիկ քո ծառայի ոչխարները խուզելու ժամանակն է։ Արքան ու նրա ծառաները քո ծառայի հետ թող գնան Բեթմարոն»։


Աբեսաղոմն ասաց. «Այդ դեպքում գոնե ինձ հետ թող գա իմ եղբայր Ամովնը»։ Արքան ասաց. «Ինչո՞ւ նա գա քեզ հետ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ