Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ նա Դավթի ծառաներին բռնեց, նրանց մորուքները ածիլեց և նրանց հագուստները մեջտեղից մինչև ծայրը պատռելով՝ արձակեց նրանց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Անոնը Դավթի ծառաներին վերցրեց, ածիլել տվեց նրանց մորուքների կեսը, նրանց հանդերձների կեսն էլ կտրել տվեց մինչև իրենց նստելատեղը և ետ ուղարկեց նրանց։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:4
8 Խաչաձեւ Հղումներ  

Այս մարդկանց հետ պատահածի մասին պատմեցին Դավթին, նա նրանց ընդառաջ մարդ ուղարկեց, քանի որ այդ մարդիկ խիստ անարգված էին։ Արքան ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքները աճեն, և ապա կվերադառնաք»։


Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝ ձեր մեհյանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը և խուզել իր մորուքը։


Թող հասկանան, որ այդպես Ասորեստանի արքան գերի է տանելու եգիպտացիներին ու եթովպացիներին, երիտասարդներին ու ծերերին՝ մերկ ու բոկոտն՝ բացելով եգիպտացիների ամոթույքը։


Սյուքեմից, Սաղեմից և Շամրինից մարդիկ եկան, ութսուն տղամարդ՝ մորուքները սափրած, զգեստները պատառոտած, կոծ անելով, ձեռքներին ընծաներ և կնդրուկ, որպեսզի տանեն Տիրոջ տունը։


Ձեր գլխի մազերը վերև մի՛ հավաքեք և ձեր մորուքի տեսքը մի՛ փչացրեք։