Պատերազմ մղեց երկրի մի ծայրից մինչև մյուսը, Փշրեց աղեղները, խորտակեց զենքերը Եվ հրով այրեց վահանները։
ԱՌԱԿՆԵՐ 9:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թողե՛ք անզգամությունը, և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեք, և դուք կփրկվեք, գիտությա՛մբ ուղղեք հանճարը և ճի՛շտ ըմբռնեք խրատը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թողե՛ք միամտությունը, որպեսզի ապրեք. և ըմբռնողության ճանապարհո՛վ քայլեցեք»։ |
Պատերազմ մղեց երկրի մի ծայրից մինչև մյուսը, Փշրեց աղեղները, խորտակեց զենքերը Եվ հրով այրեց վահանները։
որպեսզի իմ հրամանների համաձայն ընթանան, իմ իրավունքը պահեն ու կատարեն և ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ իրենց համար՝ Աստված։
իմ ծառա Դավիթն էլ՝ իշխան նրանց մեջ. լինելու է մեկ հովիվ նրանց բոլորի համար, որպեսզի նրանք իմ պատվիրաններով ընթանան, օրենքներս պահեն ու դրանք գործադրեն։
Եվ նա նրանց ասաց. «Ջանացե՛ք մտնել նեղ դռնով. ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա։
Եվ Պետրոսն ուրիշ շատ խոսքերով վկայություն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատե՛ք ձեզ այս խոտորյալ սերնդից»։
Հետևաբար, դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,- մի՛ դիպեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ (Ես. 52.11)։
Երկնքից լսեցի մի ուրիշ ձայն, որ ասում էր. «Ելե՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպեսզի մասնակից չլինեք դրա մեղքերին և չընդունեք դրա պատուհասները,