ԱՌԱԿՆԵՐ 6:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, քննի՛ր նրա ընթացքը և նրանից ավելի իմաստո՛ւն եղիր. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, նրա ճանապարհները տե՛ս և իմաստո՛ւն եղիր. |
Ինչպես ազոխը վնասակար է ատամներին, և ծուխը՝ աչքերին, այդպես էլ անօրենությունը՝ դրանով առաջնորդվողներին։
Եզն իր տիրոջն է ճանաչում, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացավ»։
Արդ, արագիլը երկնքում իր ժամանակը գիտի, վայրի թռչուններ տատրակն ու ծիծեռնակը չեն մոռանում իրենց վերադարձի ժամանակը, իսկ իմ ժողովուրդը չճանաչեց Տիրոջ օրենքները։
Տերը դիմեց նրան և ասաց. “Չա՛ր և ծո՛ւյլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, որտեղ չեմ սերմանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ ցանել։
Նայե՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարուցանք են անում, ո՛չ հնձում են և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք ավելին եք, քան նրանք։
Չենք ուզում, որ դուք ծուլանաք, այլ նմանվեք նրանց, որ հավատով և համբերությամբ ժառանգեցին խոստումները։