9 Ո՛վ ծույլ, մինչև ե՞րբ պիտի պառկած մնաս կամ ե՞րբ պիտի արթնանաս։
9 Մինչև ե՞րբ ես պառկելու, ո՛վ ծույլ, քնիցդ ե՞րբ ես զարթնելու։
Դրա համար ասվում է. «Արթնացի՛ր դու, որ քնած ես, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը կլուսավորի քեզ»։
«Երուսաղեմ, լվա՛ քո սրտի չարությունները, որ փրկվես. քո ցավերի խորհուրդները մինչև ե՞րբ պիտի մնան քո մեջ։
Ձեր սրտերը մի՛ խստացրեք դառնությամբ, Ինչպես փորձության օրն անապատում,
Եվ սա իմացե՛ք ժամանակի առումով, որովհետև ճիշտ ժամանակն է քնից արթնանալու, որովհետև փրկությունն այժմ մեզ ավելի մոտ է, քան երբ հավատացինք։
Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները արդարության կապված կլինեն, չեն ամաչելու։ Իսկ անմիտները, որ թշնամություն են ցանկանում, և ամբարշտությամբ ատեցին իմաստությունը, պիտի դատապարտվեն հանդիմանության։
Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված, նրա անունը՝ Հովհաննես։
Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, քննի՛ր նրա ընթացքը և նրանից ավելի իմաստո՛ւն եղիր.
բայց ամռանը կերակուր է պատրաստում և հունձի ժամանակ ամբարում է առատ պաշարը։
Մի քիչ ննջես, մի քիչ նստես, մի քիչ նիրհես, մի քիչ ձեռքերդ կրծքիդ ծալես,
Ծուլությունը հատուկ է կանացի տղամարդուն, ծույլ մարդը քաղցած կմնա։
Մի՛ սիրիր չար խոսել, որպեսզի չկործանվես. բա՛ց աչքերդ և հագեցի՛ր հացով։
Ինչպես դռներն են շրջվում ծխնիի մեջ, այնպես էլ ծույլն է իր մահճի մեջ։
Հիմարը ձեռքերը ծալած նստում և ինքն իրեն է ուտում։