չխրատվելու պատճառով նա մեռավ անխրատների հետ և զրկվեց իր կյանքի երկարությունից ու կորավ անզգամության պատճառով։
Նա խրատի պակասից պիտի մեռնի և իր հիմարության շատությունից պիտի մոլորվի։
Բայց ամբարիշտներին չի ապրեցնելու, որովհետև նրանք չուզեցին Տիրոջը ճանաչել, որովհետև խրատվել էին, բայց չէին հնազանդվել։
Փչեց նրանց վրա, ու չորացան, ոչնչացան նրանք, որովհետև իմաստություն չունեին։
Այդ պատճառով նրանք կուտեն իրենց ճանապարհի պտուղները և իրենց ամբարշտությամբ կհագենան։
Արդարների շուրթերը ճանաչում են բարձրերին, իսկ անմիտները պիտի կործանվեն կարիքից։
Մարդկանցից պիտի գովվի իմաստունի բերանը, իսկ ծուռ սիրտ ունեցողը պիտի արհամարհվի։
Անգութը պիտի հագենա իր ճանապարհներից, իսկ բարի մարդը ուղղվելու է իր խոհերի շնորհիվ։
Ամբարիշտը պիտի մերժվի իր չարիքի պատճառով, իսկ իր հոգու սրբության ձգտողն արդար կլինի։
Արդարության ճանապարհից շեղված մարդը դևերի ժողովում է տեղ գտնում։