Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 4:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հեռացի՛ր նրանցից և խորշի՛ր այնտեղից, քանզի չեն ննջում, եթե չարիք չեն գործում։ Նրանց քունը փախել է, և չեն ննջում,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Որովհետև նրանք չեն քնի, մինչև որ չարություն չանեն, և քնից կզրկվեն, եթե մեկին չսայթաքեցնեն։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 4:16
13 Խաչաձեւ Հղումներ  

Տիրո՛ջը հուսա և բարությո՛ւն արա։ Բնակվի՛ր երկրում և հովվի՛ր նրա մեծության մեջ։


Պաղատի՛ր Տիրոջը, և կտա քեզ սրտիդ խնդրածը,


քանզի նրանց ոտքերը չարին են գնում և չեն երկմտում արյուն հեղելիս։


որ կուրախանան չար գործերով և կխնդան՝ չարի կողմը խոտորվելով։


և մի՛ անցիր այն տեղով, որտեղ նրանք են բնակվում։


Իսկ անօրենները պիտի ալեկոծվեն և հանգիստ չգտնեն, ու նրա ջրերը պիտի անհետանան՝ կոխկրտվելով ու կավի հետ խառնվելով։


Յուրաքանչյուրն այպանում է իր բարեկամին, ճշմարտություն չեն խոսում. նրանց լեզուն սովորեց սուտ խոսել։ Նրանք զրկեցին, բայց չհանգստացան,


Նեղություններ խորհեցին. չարիք են գործում իրենց անկողիններում և այգաբացին լույսով նույնն ի կատար են ածում, քանի որ չբարձրացրին իրենց ձեռքերն առ Աստված։


Իրենց ձեռքերը պատրաստ են չարության։ Իշխանը պահանջում է, և դատավորը խաղաղության խոսքեր է ասում ըստ իր անձի ցանկության։


Եվ երբ լույսը բացվեց, հավաքվեց ժողովրդի ծերակույտը՝ քահանայապետներ և դպիրներ, և Հիսուսին քաշեցին բերեցին իրենց ատյանի առաջ և ասացին. «Եթե դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»։


Կայիափայի մոտից Հիսուսին տարան կուսակալի ապարանքը։ Թեև այգաբաց էր, բայց նրանք ապարանք չմտան, որպեսզի չպղծվեն և որպեսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել։


Բայց եկավ Լյուսիաս հազարապետն ու մեծ բռնությամբ մեր ձեռքից հափշտակեց՝


Պոռնիկի աչքեր ունեն՝ մեղքերից անպակաս, խաբում են տատանվողների հոգիները, ունեն ագահությամբ բռնված սիրտ. անեծքի՜ որդիներ։